Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պարոնիկ Մաթևոսյան (անգլ.՝ Baronig Matevosian, 1836, Ակն, Էլազըղի մարզ - 1926, Կոստանդնուպոլիս), հայ բժիշկ, վիրաբույժ։ Կ. Պոլսի հայկական բժշկական ընկերության հիմնադիր-նախագահ (1912):

Պարոնիկ Մաթևոսյան
Ծնվել է1836
ԾննդավայրԱկն, Էլազըղի մարզ
Մահացել է1926
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
ԿրթությունԿոլումբիայի համալսարան
Մասնագիտությունբժիշկ և վիրաբույժ

Կենսագրություն խմբագրել

Պարոնիկ Մաթևոսյանը ծնվել է 1836 թվականին Խարբերդի նահանգի Ակն քաղաքում։ 1863 թվականին ավարտել է Կոլումբիայի բժշկական համալսարանը[1]։

Մշակել է ծաղկի և դեղին տենդի համաճարակների դեմ պայքարի միջոցառումներ։ 1865 թվականին կատարելագործվել է Լոնդոնում, Փարիզում, այնուհետև վերադարձել է Կ. Պոլիս և աշխատել հայկական Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցում։ Կ. Պոլսի բոլոր հիվանդանոցներում առաջինն է ներդրել Դ. Լիստերի հականեխման սկզբունքները։ 1873 թվականին եղել է Կ. Պոլսի Կայսերական բժշկական ընկերության պատվավոր անդամ, ապա՝ ատենապետ։ Աշխատել է ամերիկյան դեսպանատանը[1]։ Մահացել է 1926 թվականին Կ. Պոլսում։

Երկեր խմբագրել

Գրել է «Տեղեկագիր Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցին» գրքույկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007

Արտաքին հղումներ խմբագրել