Պարկշտադիոն (մարզադաշտ)

Պարկշտադիոն (գերմ.`Parkstadion), մարզադաշտ Գելզենկիրխեն քաղաքում: Մարզադաշտը բացվել է 1973 թվականին, մասնավորապես 1974 թվականի Աշխարհի առաջնության համար[1]: «Պարկշտադիոն» մարզադաշտը ընդունել է Աշխարհի առաջնության 5 հանդիպում։ 1988 թվականի սեպտեմբերի 4-ին Մայքլ Ջեքսոնը «Bad World Tour»-ի շրջանակներում ելույթ ունեցավ մարզադաշտում, իսկ 1997 թվականի հունիսի 15-ին «HIStory World Tour»-ի շրջանակներում։ 1994 թվականի օգոստոսի 23-ին «Փինք Ֆլոյդ» խմբի անդամները «The Division Bell Tour»-ի շրջանակներում ելույթ ունեցան մարզադաշտում։ «Պարկշտադիոն» մարզադաշտը ընդունել է 1988 թվականի Եվրոպայի առաջնության 2 հանդիպում։

Պարկշտադիոն մարզադաշտը

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել