«Պարեր տանիքին» (ռուս.՝ «Танцы на крыше»), 1985 թվականի խորհրդային երիտասարդական դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Վիկտոր Վոլկովը Արկադի Կրասիլշչիկովի սցենարով[2]։ Ֆիլմը նկարահանվել է Մ. Գորկու անվան մանկապատանեկան ֆիլմերի կենտրոնական կինոստուդիայի առաջին ստեղծագործական միավորման կողմից 1985 թվականի մայիսից օգոստոս[3][4]։ Ֆիլմը լայն վարձույթ է հանվել 1986 թվականի հոկտեմբերի 27-ին[5][6][7] և կինոթատրոններում ցուցադրվել է խիստ կրճատված տեսքով[8]։

Պարեր տանիքին
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդեռահասական դրամա[1]
ՌեժիսորՎիկտոր Վոլկով
Սցենարի հեղինակԱրկադի Կրասիլշչիկով
ԴերակատարներԱլեքսանդր Ֆատյուշին
ՕպերատորԱլեքսանդր Մաչիլսկի
ԵրաժշտությունՎլադիմիր Դավիդենկո
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն67 րոպե
IMDbID 0090127

2007 թվականին Մ. Գորկու անվան կինոստուդիան «Վիդեոսինթեզ» ընկերության հետ համատեղ թողարկել է ֆիլմը DVD ֆորմատով՝ հավելելով «Ամեն ինչ ձեզ համար է» (ռուս.՝ «Всё для вас», 1964) ֆիլմը։ Առաջին նկարահանված խորհրդային ֆիլմն է, որում ցուցադրվել է բրեյք դանսը[8][9][10][11][12]։

Սյուժե խմբագրել

Ութսունականների կեսերի դեռահասները, որոնք մեծանում են լիարժեք նյութական բարեկեցության պայմաններում և ապրում են իրենց ծնողների հաշվին։ Ֆիլմի հերոսը՝ ութերորդ դասարանի աշակերտ Վիկտորը բարեկեցիկ ընտանիքից է, ամառային արձակուրդներն անցկացնում է հասակակիցների հետ՝ թափառելով քաղաքի փողոցներում, հանգստանալով լճի ափին, հաճախելով համերգների։ Տղայի գումարը չի հերիքում նորաձև հագուստի և ռոք երաժշտության ձայնագրման համար, օգնության համար նա սկսում է դիմել իր ծանոթ սպեկուլյանտ բարմենին, որն օգնում էր գումար հայթայթել։ Մի անգամ Վիկտորը հանդիպում է հաստոցաշինական գործարանի բանվոր Բորիս Պլետնյովին, որը հեղինակություն է դառնում տղայի համար և կարողանում է դեռահասին ապացուցել, որ այլ կյանք կա։ Պլետնյովը նրան տանում է իր գործարան և ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ ազնիվ աշխատանքով գումար վաստակում[6]։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Գրիգորի Կատաև Վիկտոր Վիկտոր
Ալեքսանդր Ֆատյուին Բորիս Պլետնյով Բորիս Պլետնյով
Վալենտինա Շենդրիկովա Վիկտորի մայրը Վիկտորի մայրը
Իգոր Յասուլովիչ Վիկտորի հայրը Վիկտորի հայրը
Իլյա Կլիմենկով Գլեբ Գլեբ
Ալեքսանդրա Կոլկունովա Սվետա Սվետա
Ելենա Ռևզինա Իրինա Իրինա
Յուրի Չեռնով բարմեն բարմեն
Վիկտոր Իվանով Գլեբի ընկերը Գլեբի ընկերը
Դմիտրի Կուզմին Գլեբի ընկերը Գլեբի ընկերը
Իրինա Արտամոնովա Սվետայի ընկերուհին Սվետայի ընկերուհին
Տատյանա Կուռնոսովա Սվետայի ընկերուհին Սվետայի ընկերուհին
Օլեգ Մարտինով երաժշտամոլ երաժշտամոլ
Սերգեյ Բորիսով լուսանկարիչ լուսանկարիչ
Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են.
  • Ռիգայի էստրադային-համերգային միավորման պարային համույթ (մենակատար և բալետմայստեր՝ Լայմա Վայկուլե)
  • «Ռեցիտալ» գործիքային համույթ (գեղարվեստական ղեկավար՝ Ռուսլան Գորոբեց)
  • «Պրավդա» հրատարակչության մշակույթի տան ստուդիայի (պարերի բեմադրիչ՝ Վալենտին Գնեուշև) բրեյք դանս պարողներ՝ Ֆեոդոր Դյատլով «Վեկտոր» խմբից[13], Դ. Գումբուրգ, Վիկտորյա Մեդվեդևա, Պավել Պիվովարով, Ա. Պոսվյանսկի, Պ. Օզերնիխ, Ա. Զուբով, Կ. Խոլֆա, Անդրեյ Ժուչկով։ Գնեուշևի խոսքով՝ ֆիլմի նկարահանումներին մասնակցել է «Պրավդա» մակույթի տանն առընթեր իր էստրադային-պարային կոլեկտիվից 30 մարդ[14]։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Արկադի Կրասիլշչիկով[5]
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վիկտոր Վոլկով
  • Բեմադրող օպերատոր՝ Ալեքսանդր Մաչիլսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Օլեգ Կրամարենկո
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Դավիդենկո
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Վիկտոր Վոլկով, Վլադիմիր Կուզմին
  • Հնչյունային օպերատոր՝ Օլգա Վագինա

Երաժշտություն խմբագրել

Քննադատություն խմբագրել

1985 թվականին «Սովետսկի էկրան» հանդեսի հուլիսյան համարում ռեժիսոր Վոլկովը բացահայտել է ֆիլմի վերնագրի գաղտնիքը. Վիկտորը արձակուրդներն անցկացնում է ոչ խելամտորեն, և «ժամանակ սպանելու» համար Նա նույնիսկ պարեր է կազմակերպում տանիքում։ Գործարանային տեսարանի նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայի «Ստանկոագրեգատ» գործարանի արտադրամասում 1985 թվականի մայիսին[3]։

1986 թվականին «Новые фильмы» ամսագրի նոյեմբերյան համարում նշել են, որ ռեժիսոր Վոլկովը կրկին անդրադարձել է է ժամանակակից երիտասարդության խնդիրներին, որոնք աճում են լիակատար նյութական բարեկեցության պայմաններում և պատրաստ չեն ինքնուրույն կյանքի[6]։

1986 թվականին «Спутник кинозрителя» ամսագրի նոյեմբերյան համարում «Афиша» խորագրի ներքո հայտարարվել է, որ ֆիլմը խորհուրդ է տրվում 15 տարեկան դեռահասներին, որոնք դեռ չեն գտել իրենց տեղը կյանքում և լուրջ զրույցի կարիք ունեն։ Նշվել է նաև, որ ֆիլմը դուր կգա նաև բրեյք-դանսի, էլեկտրոնային երաժշտության և «Ռեցիտալ» անսամբլի սիրահարներին[15]։

1987 թվականին «Մոլոդոյ բոլշևիկ» ամսագրում գրել են, որ ֆիլմը պատմում է բարձր դասարանցիների ընկերության մասին, որոնք ամառային արձակուրդների ժամանակ ժամանակակից տան տանիքին պարում են իրենց սիրելի բրեյքը, գնում պիկնիկների, միմյանցից ձայնագրում երգեր[16]։

1988 թվականին «Ժամանակի շրջադարձի վրա։ ԽՄԿԿ XXVII համագումարը և ժամանակակից կինոյի արդի խնդիրները» (ռուս.՝ «На повороте времени. XXVII съезд КПСС и актуальные проблемы современного кино») գրքում արվեստաբան Տատյանա Կուկարկինան կարծիք է հայտնել, որ ռեժիսոր Վոլկովին պարտադրվել է ֆիլմի սցենարը, որը «կոչված էր դեռահասներին խրախուսելու ընդունվել արհեստագործական ուսումնարան», որի արդյունքում առաջացել է «կեղծ ֆիլմ»[17]։

«Խոսք կինոյի մասին։ Հոդվածներ, ակնարկներ, տարբեր տարիների դիմանկարներ» (ռուս.՝ «Слово о кино: Статьи, рецензии, портреты разных лет») գրքում նշվել է, որ 1985 թվականին Գորկու անվան կինոստուդիայի կողմից նկարահանված բոլոր 18 ֆիլմերից ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեն միայն մեկ «Պարեր տանիքին» ֆիլմն է դասել վճարման համար երրորդ խմբին։ Դա նշանակում է, որ ֆիլմը ճանաչվել է ամենավատը, սակայն, ըստ գրքի հեղինակ Լյուդմիլա Դոնեցի, այն ստուդիայի լավագույն ֆիլմն է[18]։

2017 թվականին անգլիական «The Calvert Journal» ինտերնետ-պարբերականի խմբագիր Միխայիլ Ագաֆոնովը խորհրդային բի-մարտերի մասին հոդվածում հիշատակել է «Պարեր տանիքին» ֆիլմի մասին, որի բրեյք-դանսի տեսարանը խորհրդային հանդիսատեսի համար ծառայել է որպես ծանոթություն բոլորովին նոր պարային ժանրի հետ[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.worldcat.org/search?fq=x0:jrnl&q=n2:0130-6405
  2. Мирослава Сегида Фильмы о Москве. 1985: «Танцы на крыше». Киностудия им. М. Горького. Молодёжная драма. Реж. В. Волков, опер. А. Мачильский // Искусство кино : журнал. — 1997. — № 8. — С. 154. — ISSN 0130-6405.
  3. 3,0 3,1 И. Лантинова Идут съёмки: «Танцы на крыше» // Советский экран : журнал. — 1985. — № 14. — С. 13. — ISSN 0132-0742.
  4. «Съёмки фильма "Танцы на крыше" (Дата события: 01.08.1985)». riamediabank.ru. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.
  5. 5,0 5,1 Антропов В. Н., Барыкин Е. М., Бочкова С. А., Леднева А. Н, Семерчук В. Ф., Сковородникова С. В., Чемоданова Н. М., при участии Масловой М. и Смеловой О. Советские художественные фильмы: аннотированный каталог (1984—1985). — Госфильмофонд России (2001), Современные тетради (2001), 2001. — С. 369-370. — 416 с. — ISBN 5-88289-150-7
  6. 6,0 6,1 6,2 Репертуар ноября 1986 года. Советские художественные фильмы. «Танцы на крыше», Киностудия имени М. Горького // Новые фильмы : журнал. — 1986. — № 11. — С. 11-12. — ISSN 0130-7738.
  7. И. Лантинова Конкурс: «СЭ»-86. Кинофильмы, вышедшие на экраны в 1986 году: 130. «Танцы на крыше» // Советский экран : журнал. — 1986. — № 24. — С. 19. — ISSN 0132-0742.
  8. 8,0 8,1 В. Юмашев Зарисовки в стиле брейк // «Юность» : журнал. — 1986. — № 12. — С. 103. — ISSN 0132-2036.
  9. В. Юмашев Брейк: За? Против? // «Комсомолец» (Ростов-на-Дону) : газета. — 1986. — С. 12.
  10. Владимир Лишбергов Наша консультация. Почта «М. Э.». О новом танцевальном направлении «брейк-дэнс» // «Молодёжная эстрада» : журнал. — 1987. — № 2 (260). — С. 126, 127. — ISSN 0132-8816.
  11. Владимир Лишбергов Знакомимся с современной музыкой // «Семья и школа» : журнал. — 1987. — № 9. — С. 54. — ISSN 0131-7377.
  12. 12,0 12,1 Mikhael Agafonov (2017 թ․ հուլիսի 24). «Breakdancing in the USSR: get down with the Soviet b-boys». calvertjournal.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
  13. Бастер М. Ньювейв (Хулиганы-80. Часть первая). — АНОК "T.C.I." (2009), T/O "Neformat", Accent Graphics Communications (2015), 2015. — С. 81-89. — 256 с. — ISBN 978-5-904377-01-4
  14. Куприянов А., Лашкевич Н. Новый танец: в подворотне или в клубе // «Собеседник» : газета. — 1986. — № 37 (134). — С. 8-9.
  15. Григорий Симанович Афиша «СК». «Танцы на крыше» // Спутник кинозрителя : журнал. — 1986. — № 11. — С. 20. — ISSN 0208-3140.
  16. Литература и искусство: «Танцы на крыше» // Молодой большевик : журнал. — 1987. — № 1-6. — С. 79. Архивировано из первоисточника 23 փետրվարի 2023.
  17. Кукаркина Т. Экран и воспитание личности (фильмы для подростков и юношества в кинопроцессе 80-х годов) // На повороте времени. XXVII съезд КПСС и актуальные проблемы современного кино. — Искусство (1988), 1988. — С. 197. — 246 с.
  18. Донец Л.С. Слово о кино : Статьи, рецензии, портреты разных лет. — Вагриус (2000), 2000. — С. 69-70. — 397 с. — ISBN 5-264-00439-0

Արտաքին հղումներ խմբագրել