Պարետ Մարոնյան, Բեյրութ, հայ վավերագրական ռեժիսոր, Էմի տարածաշրջանային մրցանակի քառակի դափնեկիր։

Պարետ Մարոնյան
ԾննդավայրԲեյրութ
ԿրթությունՀայկազյան համալսարան և Palm Beach State College?
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
IMDbID ID 4563862

Կենսագրություն խմբագրել

Պարետը ավարտել է Բեյրութի Հայկազյան համալսարանի քաղաքագիտության բաժինը։ Այնուհետ սովորել է Փալմ Բիչի պետական քոլեջում ու Հեռուստատեսության և ռադիոյի ինստիտուտում (Ֆլորիդա)։ Աշխատել է Ամերիկյան PBS-ում (Հանրային հեռարձաման ծառայություն) աշխատել է տեղական, տարածաշրջանային և ազգային վավերագրության թեմաներով։ Այդ տարիներին նկարահանած ֆիլմերից Ուիլի Չիրինոյի համերգը, առաջադրվել է «Լատինական Գրեմի»-ի։ 2010-ին Մարոնյանը հիմնել է Armenoid Team-ը, որը մասնագիտանում է մարդու իրավունքների հարցերին վերաբերող վավերագրական ֆիլմերի արտադրության մեջ։ Պարետ Մարոնյանի աշխատանքներից է «Ցեղասպանության որբերը» ֆիլմը, որը հեռարձակվել է PBS-ի բազմաթիվ կայաններով։ «Ցեղասպանության որբերը» («Orphans of the Genocide») վավերագրական ֆիլմը, որ 1915-ից հետո աշխարհով մեկ ցրված հայ որբերի մասին պատմող վավերագրություն է։ Ֆիլմն արժանացել է ամերիկյան «Էմմի» և «Թելլի» մրցանակների, նաև ցուցադրվել է ամերիկյան, կանադական, եվրոպական կինոփառատոների և «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ։ Միայն ԱՄՆ-ում և Կանադայում «Ցեղասպանության որբերը» ֆիլմը 12 միլիոն մարդ է դիտել։

Ցեղասպանության թեմայով նրա հաջորդ վավերագրական ֆիլմի անվանումն է՝ «1915-ի կանայք»։

Ֆիլմացանկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Women of 1915 | Armenoid». Armenoid (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել