Պարգև Ղազարյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարգև Ղազարյան (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պարգև Մելքոնի Ղազարյան (հունվարի 10, 1919, Ափնագյուղ, Երևանի գավառ, Հայաստան - օգոստոսի 27, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական, կուսակցական աշխատող, Երևանի քաղխորհրդի պատգամավոր (1965-1975 թվականներին), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Պարգև Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1919 |
Ծննդավայր | Ափնագյուղ, Երևանի գավառ, Հայաստան |
Մահացել է | օգոստոսի 27, 1975 (56 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց (1937) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1946) |
Մասնագիտություն | պետական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել1937 թվականին ավարտել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը, 1946 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1948 թվականին՝ ՀԿԿ կենտկոմին կից բարձրագույն կուսակցական երկամյա դպրոցը։ 1941-1943 թվականներին կամավոր ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1941-1942 թվականներին եղել է մարտական գնդի կոմերիտական կազմակերպության քարտուղար, 1942-1943 թվականներին՝ գումարտակի կոմիսար, 1943 թվականին՝ 386-րդ դիվիզիայի գումարտակի հրամանատար։ Սևաստոպոլ քաղաքի պաշտպանական մարտերից մեկում ծանր վիրավորվել է, փոխադրվել Թբիլիսի, ապա՝ զորացրվել։ 1943-1946 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Լենինյան շրջկոմի առաջին քարտուղար, 1948-1952 թվականներին՝ Անդրերկաթուղու Երևանի քաղբաժնի հրահանգիչ, 1952 թվականին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի հրահանգիչ, 1952-1961 թվականներին՝ Անդրերկաթուղու Երևանի բաժանմունքի լոկոմոտիվային դեպոյի և Երևանի կայարանի կուսակցական կազմակերպության ազատված քարտուղար, 1961-1965 թվականներին՝ Երևանի Օրջոնիկիձեի շրջգործկոմի նախագահի տեղակալ, 1965-1972 թվականներին՝ Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ-բնակարանային ֆոնդերի հաշվառման և բաշխման բաժնի վարիչ, 1972-1975 թվականներին՝ Երևանի Խորհրդային շրջգործկոմի նախագահի տեղակալ։