Պարամետրիտ

մարդու հիվանդություն

Պարամետրիտ, հարարգանդաբորբ, արգանդը շրջապատող ճարպաշարակցական բջջանքի բորբոքում։ Հարուցիչներն են ստրեպտոկոկերը, ստաֆիլոկոկերը, աղիքային ցուպիկը։ Պարամետրիտը սկսվում է ծննդաբերությունից կամ վիժումից 2 շաբաթ հետո։ Նկատվում է ընդհանուր թուլություն, դող, ջերմաստիճանի բարձրացում 38—39 °C, որովայնի ստորին հատվածի ցավեր են։ Բորբոքային ինֆիլտրատը հասնում է մինչև փոքր կոնքի պատերը, 1—2 շաբաթ անց, որպես կանոն, ինֆիլտրատը ներծծվում է։ Թարախակալումը լինում է հազվադեպ։ Սուր շրջանում հիվանդը պետք է գտնվի հանգիստ վիճակում, անտիբիոտիկներ ընդունի, հակաբորբոքային միջոցներ օգտագործի, քրոնիկական ընթացքի դեպքում՝ ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ են տարվում։

Պարամետրիտ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա
ՀՄԴ-9614.4
ՀՄԴ-10N73.0 և N73.2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։