Պատրիկ Գազազյան

օդաչու

Պատրիկ Հովհաննեսի Գազազյան (1913, Նիկոմեդիա, Յալովայի մարզ, Թուրքիա - հոկտեմբերի 18, 1941(1941-10-18)), հայազգի օդաչու, ավագ լեյտենանտ, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։

Պատրիկ Գազազյան
Ծնվել է1913
ԾննդավայրՆիկոմեդիա, Յալովայի մարզ, Թուրքիա
Մահացել էհոկտեմբերի 18, 1941(1941-10-18)
Մասնագիտությունօդաչու
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1913 թվականին Թուրքիայի Նիկոմեդիա քաղաքում (այժմ՝ Իզմիթ)[1]։ 1925 թվականին Սիրիայից տեղափոխվել է Հայաստան։ 1934 թվականին ավարտել է Բաքու քաղաքի օդաչուական դպրոցը։ Պատերազմի սկզբին մասնակցել է Ուկրաինայում և Բելառուսիայում տեղի ունեցած մարտերին։ Կատարել է մոտ 114 մարտական թռիչք։ 1941 թվականի հուլիսի 4-ին Պատրիկ Գազազյանի ինքնաթիռների օղակը հաջող մարտ է մղել գերմանական ինքնաթիռների դեմ։ Գազազյանին հաջողվել է վառվող ինքնաթիռով վայրէջք կատարել և միանալ իր զորամասին։ Եղել է ռմբակոծիչ էսկադրիլիայի փոխհրամանատար։

Զոհվել է օդային մարտում, 1941 թվականի հոկտեմբերի 18-ին[2]։

  Իմ մահվան դեպքում խնդրում եմ, որ իմ օրագիրը հանձնեք գումարտակի կոմիսար ընկեր Լավրովին, որ նա էլ հանձնի կնոջս՝ Վալենտինա Իվանովնա Դենիսովային, իսկ Վալենտինային անպայման փոխանցեք, որ որդիս երբ նա մեծանա, կարդա ու իմանա, թե ինչպես է իր հայրը կռվել Խորհդային Միության և մեր աճող սերնդի բարեկեցության ու երջանիկ կյանքի համար։
- Հատված Գազազյանի զինվորական օրագրից[3]
 


ՊարգևներԽմբագրել

  • Կարմիր դրոշի շքանշան

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 640