Պատնոց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բայազետի սանջակի Դութաղ գավառում, Մանազկերտ քաղաքից մոտ 20 կմ հս-արլ․, Արածանիի Մանազկերտ վտակի վերին հոսանքի շրջանում, աջ ափին։ Փռված էր Պատնոց սարի ստորոտին և բաժանված էր երեք թաղի։ 19-րդ դարում ուներ ավելի քան 500 տուն հայ բնակչություն, որոնց թիվն աստիճանաբար նվազել է թուրք կառավարության բռնությունների հետևանքով՝ 1909-ին հասնելով 50 տան (տես Բադնոց)։ Պատնոցում հայտնաբերվել է երեք սեպաձև արձանագրություն՝ Ուրարտուի Իշպուինի թագավորի անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 171