Պատերազմի վետերանների հանրապետական կոմիտե

Պատերազմի վետերանների հանրապետական կոմիտե, ստեղծվել է 1956 թվականին։ Միավորել է ԽՍՀՄ զինված ուժերի շարքերում, պարտիզանական միավորումներում, ընդհատակյա և այլ կազմակերպություններում սովետական հայրենիքի պաշտպանության ակտիվ մասնակիցներին։ Պայքարում է հանուն խաղաղության, մասնակիցների հայրենասիրական դաստիարակության, այլ հանրապետությունների և արտասահմանյան համանման կազմակերպությունների հետ կապերի ամրապնդման։ Աջակցել է տեղական մարմիններին և հասարակական կազմակերպություններին՝ սովետական ժողովրդի սխրանքները հավերժացնող մարտական փառքի հուշարձանների, ինչպես նաև թանգարանների և հուշասենյակների պահպանման գործում։

Պատերազմի վետերանների հանրապետական կոմիտե
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։