Պավլիկ Պետրոսի Անանիկյան (), հայ բժիշկ, վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի բժշկական և տեխնիկական ակադեմիայի իսկական անդամ, Էկոլոգիայի և անվտանգության միջազգային ակադեմիայի իսկական անդամ։

Պավլիկ Անանիկյան

Կենսագրություն խմբագրել

Պավլիկ Անանիկյանը ծնվել է 1930 թվականին Երևան քաղաքում։ 1955 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի կանխարգելիչ բժշկության ֆակուլտետը, որից հետո աշխատել է Կենտրոնական հանրապետական հիվանդանոցում՝ որպես օրդինատոր, ղեկավարել է վիրաբուժական բաժանմունքը[1]։

1963 թվականից մինչև 2018 թվականը աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում․ ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր, իսկ 1976 թվականից՝ ամբիոնի վարիչ։ 1976-1998 թվականներին եղել է Երևանի №3 հիվանդանոցի գլխավոր վիրաբույժը։ 1968 թվականից եղել է ԽՍՀՄ ԲԱՀ վիրաբուժության Մասնագիտացված խորհրդի անդամ, 1988 թվականից՝ տորակո-կարդիալ վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի փոխնախագահ։

Պավլիկ Անանիկյանի գիտական գործունեությունը վերաբերվում է սրտանոթային վիրաբուժության հարցերի ուսումնասիրությանը, համարվում է Հայաստանում ֆլեբոլոգիայի հիմնադիրներից։ Նա ստամոքսաղիքային վիրաբուժության հարցերի ուսումնասիրության ժամանակ մշակել է գաստրոդուոդենալ արյունահոսության բուժման եղանակները, ինչպես նաև պարբերական հիվանդության վիրաբուժական ասպեկտները, հեպատո-բիլիար վիրաբուժության ասպարեզում խոլեցիստիտի ախտորոշման, կլինիկայի, վիրաբուժական հարցերը և առաջին անգամ առաջարկել է սուր և քրոնիկ խոլեկիստիտի բուժման ընդհանուր մարտավարության մասին։

Արժանացել է Մխիթար Գոշ մեդալի։

Մահացել է 2018 թվականին[2]։

Աշխատություններ խմբագրել

Հեղինակ է շուրջ 500 հրապարակումների, այդ թվում` 13 մենագրության, 3 դասագրքի՝

  • «Աորտոարտերիոգրաֆիան աթերոսկլերոզի ախտորոշման մեջ» (1966)
  • «Լիմֆոգրաֆիկ փոփոխությունները ստորին վերջույթների երակների պաթոլոգիայով հիվանդների մոտ» (1980)
  • «Կույր աղիքի բորբոքում» (1985 և 1998)
  • «Ընդհանուր վիրաբուժություն» հայերեն և ռուսերեն լեզուներով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ананикян Павлик Петросович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  2. Հայ ականավոր վիրաբույժներ