Պավել Տագանրոգցու մատուռ

Պավել Տագանրոգցու մատուռ (ռուս.՝ Часовня Павла Таганрогского), պաշտամունքային կառույց ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Լագերնի նրբանցք, 2 հասցեում[1]։ Մատուռն առաջին անգամ կառուցվել է 1905 թվականին՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու սուրբ Պավել Ստոժկովի (Պավել Տագանրոգցի) թաղման վայրում։ Մատուռը ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցուն[1]։

Պավել Տագանրոգցու մատուռ
Հիմնական տվյալներ
Տեսակմատուռ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
ԹեմՌուս ուղղափառ եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1905
Հիմնադրված1905
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Տագանրոգի հին գերեզմանատանը կա տեղ, որտեղ թաղված է Պավել Պավլովիչ Ստոժկովը, որը հայտնի է նաև որպես Պավել Տագանրոգցի։ Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել 1879 թվականի մարտին, իսկ բուն թաղման տեղը ցանկապատվել է։ Նրա գերեզմանը պաշտպանելու և պահպանելու համար 1905 թվականին որոշվել է այդ տեղում կառուցել փայտե մատուռ։ Այն եղել է 7х10 մետր չափսերի։ Մատուռն ուներ 2 դուռ, 7 պատուհան։ Օվալաձև տանիքին տեղադրել էին խաչ։ Փայտյա մատուռն այրվել է 1912 թվականի հուլիսի 12-ին։

Վանաքույր Մարիա Վելիչկոն զբաղվում էր նոր քարե մատուռ կառուցելու հարցով, որը հավանության արժանացավ 1913 թվականին։ Մատուռը կառուցվեց, և այն օծվեց 1914 թվականի հունիսի 29-ին։ Եկեղեցին պսակվեց 5 գմբեթով։ Ներսում գտնվել է հունա-բյուզանդական ոճով պատրաստված մարմարե պատկերակալ։ Մատուռի կառուցման արժեքը 20 հազար ռուբլի էր։ Գումարը հավաքագրվել է կամավոր նվիրատվությունների միջոցով։ 1925 թվականին մատուռն ավերվել է և կրկին կառուցվել է 1995 թվականին, նորից մասնավոր նվիրատվությունների օգնությամբ[2]։ Հիմա դա ուղղանկյունաձև հատակագծով կառույց է, որն ունի փոքր վրանաձև գմբեթ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել