Պավել Դեոբալդ

ռուս ֆուտբոլիստ

Պավել Ալեքսանդրովիչ Դեոբալդ (հունիսի 25, 1990(1990-06-25)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Պավել Դեոբալդ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 25, 1990(1990-06-25)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 178 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Կարիերա խմբագրել

Սկսել է զբաղվել ֆուտբոլով «Սմենա» ՄՊՄԴ-ում։ 2008 թվականին սկսել է հանդես գալ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի երիտասարդական թիմում։ Պրոֆեսիոնալ մակարդակում նորամուտը նշել է 2010 թվականի հունիսի 5-ին «Լոկոմոտիվ-2»-ի կազմում՝ փոխարինման դուրս գալով խաղի 77-րդ րոպեին։ 2011 թվականին հանդես է եկել ՊՖԼ-ի մեկ այլ ակումբում՝ «Իստրա»-ում, սակայն ավելի ուշ վերադարձել է «Լոկոմոտիվ-2»։ 2013-2015 թվականներին Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես է եկել Յարոսլավլի «Շիննիկ»-ի կազմում, որի կազմում անցկացրել է 68 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ։ 2015-2016 մրցաշրջանը սկսել է արդեն Տուլայի «Արսենալ»-ում, սակայն մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրել է Արմավիրի «Տորպեդո»-ում վարձակալությամբ։ 2016 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել Սարանսկի «Մորդովիա»-ի հետ։  Ռուսաստանի առաջին դիվիզիոնից «Մորդովիայի» հեռանալուց հետո տեղափոխվել է «Տոմ»։

2009 թվականին ներկայացրել է Ռուսաստանը Մակքաբիադայում։

Հանդես է եկել նաև մեդիա ֆուտբոլում։  Խաղացել է «Դրուժինայում», 2023 թվականի մայիսի վերջին տեղափոխվել է Fight Nights[2]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Հայաստանի գավաթակիր (1) - 2019-2020։
  • Հայաստանի սուպերգավաթակիր (1) - 2020։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Безлихотнов, Скобликов и Сикоев – игроки медиафутбольного Fight Nights». Sports.ru. 2023 թ․ մայիսի 21. Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.