Բացել գլխավոր ցանկը

Պապլոր հայկական

բույսերի տեսակ
Պապլոր հայկական
Պապլոր հայկական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Muscari armeniacum


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Պապլոր հայկական (Muscari armeniacum), շուշանազգիների ընտանիքի բույս է։ Տիպիկ հայկական ծաղկաբույս է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։

Սոխարմատավոր բազմամյա բույս է, սակավաթիվ արմատամերձ գծանման տերևներով։ Ծաղիկները մանր են, բուրումնավետ, վերին ծաղիկները կապտաերկնագույն են, ներքինները՝ վառ մանուշակագույն՝ հավաքված կարճ ծաղկակիրի ծայրին գտնվող բազմածաղիկ, խիտ ողկույզներում։ Սոխարմատը բազմամյա է, թաղանթավոր՝ մոտ 2 սանտիմետր տրամագծով։ Ցողուն չունի։ Բարձրությունը հասնում է 15 սմ-ի։ Յուրաքանչյուր ողկույզ պարունակում է մինչև 50 ծաղիկ։

ՄշակումըԽմբագրել

Բազմանում է սոխերով (մանրասոխերով) և սերմերով։ Սոխերը բաց գրունտում տնկում են սեպտեմբերի վերջին 4 սմ խորության վրա՝ բույսը բույսից 5-6 սմ հեռավորությամբ։ Նույն տեղում բույսերը կարելի է թողնել մի քանի տարի, որից հետո անպայման անհրաժեշտ է վերատնկել։ Սերմերով բազմացնելու դեպքում ցանքը կատարում են հոկտեմբերի վերջերին կամ ձմեռնամուտին, անմիջապես գրունտում[1]:

ԱղբյուրներԽմբագրել

  1. Լևոն Հարությունյան (1987)։ Քո շրջապատի ծաղիկները։ Երևան: «Արևիկ»։ էջ էջ 186