Պաշտպանություն հիմարից, պաշտպանություն առարկաների օգտագործման (հատկապես, տեխնիկա), ծրագրային ապահովման, ինչպես օգտագործման, այնպես էլ տեխնիկական սպասարկման կամ պատրաստման ժամանակ մարդու ակնհայտ սխալներից։ Հիմնական միտքը ձևավորվել է 1960-ական թվականներին, երբ ճապոնացի ճարտարագետ-արտադրող Սիգեո Սինգոն, ով ժամանակին ստեղծել Toyota-ի արտադրական համակարգը[1][2]։

Պաշտպանություն հիմարից՝ հարակցիչները գտնվում են իրարից տարբեր հեռավորությունների վրա, որը հնարավորություն չի տալիս մոդուլին միանալու որևէ այլ ձևով։

Օրինակ՝

  • Վաննաները և լվացարանակոնքերը հաճախ ունեն վերևում տեղադրված ջրահեռացման անցք, որը թույլ չի տալիս այն չափից ավել լցվել։
  • Օգտատերի կողմից մուտքագրված նյութերի հսկողությունը, կոնկրետ տեղեկատվության համար՝ ըստ թույլատրելի ձևի, նշանակության դիապազոնի, ընդհանուր երկարության և այլն, որը հնարավորություն չի տալիս նախապես սխալ տեղեղեկատվություն մուտքագրել։
  • Շտեկերների և հակադիր բնիկների ձևը թույլ չի տալիս սխալ միացնել հարակցիչները։
  • Հավաքովի ագրեգատների մասերը (օրինակ՝ խոհանոցային կոմբայնները) նախագծվում են այնպես, որ բացառեն սխալ միացում, սխալ հաջորդականությամբ կամ սարքի հանված պատյանով միացումը։
  • Ավտոմեքենայի էլեկտրոնիկան շարժիչը աշխատացնելուց ստուգում է արագության փոխարկիչի բռնակի դիրքը։
  • Շատ հաստոցներ ցուցիչներ ունեն, որոնք նախազգուշացնում են մշակվող դետալիսխալ միացման դեպքում։
  • Սիմ քարտը կամ հիշաքարտը հնարավոր չէ մտցնել բնիկի մեջ թեք կտրված անկյան պատճառով։

Հիմարից պաշտպանության ձևերը բաժանվում են մակարդակների (ըստ արդյունավետության աճի)։

  • 1-ին մակարդակ՝ արտադրանքի անհամապատասխանությունների հայտնաբերումը (համակարգը բացահայտում է անհամապատասխան դետալ, բայց չի չեզոքացնում այն),
  • 2-րդ մակարդակ՝ բացառում է անհամապատասխանությունը (բացառվում է անհամապատասխան դետալի մշակումը հաջորդ գործողության ժամանակ),
  • 3-րդ մակարդակ՝ կառուցվածքային պաշտպանություն (օրինակ իրը ունի այնպիսի կառուցվածք, որ տեղադրել կամ հավաքել այն այլ կերպ հնարավոր չէ).

Եզրաբանություն խմբագրել

Բազմաթիվ լեզուներում «պաշտպանություն հիմարից» եզրը փոխառված է ճապոներեն պոկա յոկե (ポカヨケ) արտահայտությունից, որը բառացի նշանակում է «պաշտպանություն սխալից»։ Օգտագործվում է նաև համահունչ՝ բակա յոկե (馬鹿ヨケ), «պաշտպանություն հիմարից» արտահայտությունը։Հայերենում «պաշտպանություն հիմարից» եզրը մտել է Իլյա Իլֆի ր Եվգենի Պետրովի «Միհարկանի Ամերիկան» վեպի հայերեն թարգմանությունից, որտեղ բերված է «foolproof» եզրը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 22 A study of the Toyota production system from an industrial engineering viewpoint
  2. Robinson, Harry (1997). «Using Poka-Yoke Techniques for Early Defect Detection». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 4-ին.
  3. Энциклопедический словарь крылатых слов и выражений / составитель В. В. Серов — М.: «Локид-Пресс», 2005.

Արտաքին հղումներ խմբագրել