Պաշեն-Բակի երևույթ

Պաշեն-Բակի երևույթ, ուժեղ մագնիսական դաշտերում սպեկտրային գծերի զեեմանյան բարդ տրոհման անցումը պարզ տրոհման։ Ուժեղ են համարվում այն մագնիսական դաշտերը, որոնք առաջ են բերում էներգիական մակարդակների մուլտիպլետային տրոհման հետ համեմատելի և այն գերազանցող զեեմանյան տրոհում։ Այդպիսի դաշտերում էլ հենց տեղի է ունենում տրոհման պատկերի պարզեցում՝ բարդ պատկերի փոխարեն դիտվում է եռաբաղադրիչ տրոհում։ Երևույթն առաջինը հայտնաբերել են գերմանացի ֆիզիկոսներ Ֆրիդրիխ Պաշենը (գերմ.՝ Friedrich Paschen) և Էռնստ Բակը (գերմ.՝ Ernst Back), 1912 թվականին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 125 CC BY-SA icon 80x15.png