Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պանչա շիլա (այլ կիրառումներ)

«Պանչա Շիլա», փանչա շիլա (հինդի լեզվով՝ հինգ սկզբունք), խաղաղ գոյակցության հինգ սկզբունք՝

  1. Փոխադարձ հարգանք տերիտորիալ ամբողջականության ու սուվերենության նկատմամբ։
  2. Չհարձակվել միմյանց վրա,
  3. Չմիջամտել միմյանց ներքին գործերին,
  4. Իրավահավասարություն և փոխշահավետություն,
  5. Խաղաղ գոյակցություն։

Առաջին անգամ ձևակերպվել են ՉԺՀ-ի և Հնդկաստանի միջև Տիբեթի շրջանի (Չինաստան) և Հնդկաստանի միջև առևտրի ու կապերի վերաբերյալ համաձայնագրի (1954) ներածականում։ «Պանչա Շիլա» արտացոլվել է Բանդունգի կոնֆերանսի որոշումներում և միջազգային այլ փաստաթղթերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 122