Պանամերիկանիզմ, քաղաքական ուսմունք, որի հիմքում ընկած է այն գաղափարը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ամերիկա մայրցամաքի մյուս երկրներն ունեն պատմական ճակատագրի, տնտեսության և մշակույթի ընդհանրություն։ Սույն ուսմունքը փորձում է դիվանագիտական, քաղաքական և սոցիալ-տնտեսական հարթակներից քաջալերել ամերիկյան երկրների համագործակցությունը։

Պանամերիկանիզմը գաղափարը ծնունդ է առել դեռևս 18-րդ դարի սկզբին՝ լատինաամերիկյան երկրների անկախության շարժման ժամանակ։ 1823 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը հռչակեց «Մոնրոյի դոկտրինը» (սկզբունքն էր «Ամերիկան ամերիկացիների համար»), որն ուղղված էր մայրցամաքի գործերին եվրոպական պետությունների միջամտության դեմ։ Ձգտելով ամրապնդել իր դիրքերը Լատինական Ամերիկայում՝ ԱՄՆ գործունորեն մասնակցեց Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) ստեղծմանը (1948), իսկ 1961 թվականին առաջարկեց Լատինական Ամերիկային օգնություն ցույց տալու ծրագիր, որն անվանվեց «Միություն հանուն առաջադիմության»։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 117