Պայթող տաբատներ, ֆերմերների հագուստի անվան հետ կապված եզր, որը ծագել է, երբ 1930-ական թվականներին Նոր Զելանդիայի ֆերմերները, ըստ տեղեկությունների, տաբատների հետ կապված խնդիրներ են ունեցել, երբ փորձ է արվել վերահսկել գյուղատնտեսական օշինդր մոլախոտի աճը[1]։

Ֆերմերները նատրիումի քլորատ են օգտագործել, ինչը որպես մոլախոտի դեմ պայքարի միջոց խորհուրդ էր տվել կառավարությունը։ Նատրիումի քլորատը ուժեղ օքսիդացնող նյութ է և փոխազդում է հագուստի օրգանական մանրաթելերի` բրդի և բամբակի հետ։ Սրսկած հեղուկի մի մասը հայտնվել էր նրանց հագուստի վրա, և հաղորդագրություններում նշվել է, որ ֆերմերների տաբատները տարբեր ձևերով մխում և բռնկվում էին[2]։ Զեկույցներից մեկում նշվել է, որ որոշ տաբատներ ծխացել և այրվել են լվացքի պարաններից կախված, մի մասն այրվել և պայթել է ֆերմերների հագին և առաջացրել ծանր այրվածքներ։

Պատմությունը գրել է Մասսիի համալսարանի դասախոս Ջեյմս Ուոթսոնը «Պարոն Ռիչարդ Բաքլիի պայթող տաբատի նշանակությունը» հոդվածում[3], որի համար նա հետագայում նա արժանացել է Իգնոբելյան մրցանակի[4]։

Հեռուստաքննություն խմբագրել

2006 թվականի մայիսին ամերիկյան հայտնի MythBusters հեռուստաշոուն «Պայթող տաբատ» դրվագում, հիմնվելով 1930-ական թվականների Նոր Զելանդիայի դեպքերի վրա, ուսումնասիրել է այն գաղափարը, որ տաբատները կարող են պայթել։ Փորձարկողները 100%-անոց բամբակյա կոմբինեզոնի վրա չորս նյութ են փորձարկել։ Սրանցից յուրաքանչյուրը ենթարկվել է բռնկման չորս տարբեր եղանակների՝ բոց, ճառագայթային ջերմություն, շփում և հարված։

Թեստերը նաև ցույց են տվել, որ առաջին երեք նյութերից և ոչ մեկը տաբատի այրման պատճառ չի հանդիսացել և հավանաբար միայն նատրիումի քլորատն է եղել տեղի ունեցած իրադարձությունների պատճառ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Trousers Explode, Evening Post, 21 April 1933
  2. «Dr Watson and the exploding trousers». Massey University. 2005 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. "The Significance of Mr. Richard Buckley's Exploding Trousers: Reflections on an Aspect of Technological Change in New Zealand Dairy Farming between the World Wars" Արխիվացված 2013-10-23 Wayback Machine, Agricultural History magazine
  4. «James Watson for "The Significance of Mr. Richard Buckley's Exploding Trousers."». improbable.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
  5. «Episode 53: Exploding Trousers, Great Gas Conspiracy». Unofficial MythBusters: Episode guides. 2006 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.