Պայթյուն Մոզդոկի ռազմական հոսպիտալում

Պայթյուն Մոզդոկի ռազմական հոսպիտալում, ահաբեկչական ակտ, որն իրականացվել է չեչեն զինյալների կողմից 2003 թվականի օգոստոսի 1-ին։

Պայթյուն Մոզդոկի ռազմական հոսպիտալում
Երկիր Ռուսաստան
Գրոհի վայրՄոզդոկ, Հյուսիսային Օսեթիա, Ռուսաստան
Գրոհի նպատակԶինվորներ, ովքեր եկել էին բուժվելու հոսպիտալում, խաղաղ բնակիչներ (հոսպիտալի անձնակազմը)
Տարեթիվ2003 թվականի օգոստոսի 1
Գրոհի միջոցՄարդկային զանգվածային կուտակման վայրում տրանսպորտային միջոցի պայթյուն
ԶենքՊայթուցիկ սարք՝ «Կամազ»ում
Զոհվածներ52
Վիրավորներ82
Ահաբեկիչների քանակմեկ
ԱհաբեկիչներՄուհամեդ Դադաև
ԿազմակերպիչներՇամիլ Բասաև, Մահոմեդ Կոդզոև, Աբու Ձեյթ

Ահաբեկչության պատրաստումը

խմբագրել

Տվյալ ահաբեկչության գլխավոր հովանավորն ու գաղափարախոսը համարվում է Շամիլ Բասաևը։ Նաև, որոշ տվյալներով, ահաբեկչության կազմակերպման հետ կապ ունի հայտնի ահաբեկիչ Աբու Ձեյթը[1]։ Ահաբեկչությանը մասնակից խմբի գործողությունները համակարգել է «Կաբարդինո-Բալկարիայի և Ինգուշեթիայի վահաբիտների գերագույն իմամ» Մահոմեդ Կաձոևը։ Ահաբեկչությունը իրագործելու համար նա ընտրեց Ռուսլամ Գանիևին։

Ահաբեկչությունը

խմբագրել

Երեկոյան պայթուցիկով (10 տոննա Ամոնիումի նիտրատով) ռազմական «Կամազ» բեռնատարը բախվեց դարպասին ու պայթեց հոսպիտալի շենքի կողքին։ Խցիկում գտնվում էր ահաբեկիչ Մահոմեդ Դադաևը։ Զոհվածների թիվը կազմեց 52 մարդ[2]։

«Կամազի» պայթյունից մի քանի վայրկյան առաջ պայթուցիկով փորձել էր կանգնեցնել դաշնային զորքերի զինվորներին, ովքեր հսկում էին հոսպիտալը։ Ժամկետային զինծառայող Վալերի Լաբան հասցրեց կրակել մի քանի անգամ ավտոմեքենայի վրա, մինչև «Կամազը» կպայթեր հոսպիտալի կողքին։ Տվյալ սխրագործության համար նա հետմահու պարգևատևրվեց արիության շքանշանով[3][4]։

Ամբողջ հոսպիտալի կողքն այդ ժամանակ գտնվում էր մոտ հինգ հարյուր մարզ, որտեղ բուժումներ էին ստանում զինվորականները, բժիշկները և սպասարկող անձնակազմը[5]։

Քրեական գործի հետաքննությունը. ահաբեկիչների ձերբակալումը և դատը

խմբագրել

2004 թվականի օգոստոսի 6-ին Հյուսիսային Օսեթիայի գերագույն դատարանում սկսվեց ահաբեկիչների գործի քննությունը, ովքեր ներգրավված էին ահաբեկչության մեջ[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Генпрокуратура утверждает, что убитый Абу Дзейт — один из главных организаторов теракта в Беслане
  2. «Горькое эхо моздокских терактов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  3. «Рядовой-срочник погиб, пытаясь остановить моздокский «КамАЗ»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  4. Валерий Лаба — солдат, пытавшийся остановить машину-бомбу в Моздоке
  5. Кто ответит за теракт в Моздоке
  6. «Зарема хочет взорваться, чтобы принести пользу исламу», «Коммерсант».