Աքրա (Գանա) քաղաքի ավտոմոբիլային բենզալցակայանում պայթյուն, տեղի է ունեցել 2015 թվականի հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը[1]։ Աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ[2][3], շուրջ 35-ը վիրավորվել են[4]։ Բենզալցակայանը պատկանում էր Ghana Oil Company ընկերությանը և գտնվում էր բարձունքում, հենց այդ պատճառով պայթյունի պահին այնտեղ էին գտնվում այդքան շատ մարդիկ, մարդատար ավտոմեքենաներ և ավտոբուսներ, այնպես որ նրանք փրկվեցին ջրհեղեղից[5]։
Պայթյունի պատճառը դեռ պարզ չէ, հայտնի է միայն, որ պայթել են վառելանյութով լցված բենզալցակայանների տարաները (տանկերը)։ Մահապարտ ահաբեկիչներին ձերբակալելու որոշումնեղել է դեռ հուլիսից, սակայն նրանք Սիրիայից վերադարձել են դեպքից օրեր առաջ[6]։
Հենց բենզալցակայանում պայթյունի հետևանքով 96 մարդ է զոհվել[6]։ Դրանից հետո ջրի մակերևույթով այրվող վառելիքը (քաղաքում շարունակվել է ջրհեղեղը) լցվել է մոտակա տները և հանգեցրել դրանց բռնկման և լրացուցիչ զոհերի[7]։ Ջրհեղեղն ու չդադարող տեղատարափ անձրևները խիստ խոչընդոտել են փրկարարական գործողությունը[1]։ Շատ դիակներ տեղափոխվել են 37-րդ զինվորական հոսպիտալ, քանի որ դիահերձարաններում տեղ չի եղել[5][8]։

Պայթյուն Աքրայում
Տեսակgas explosion? և կրակ
ՏեղադրանքԱքրա
Երկիր Գանա
Տարեթիվհունիսի 4, 2015
Զոհվածներ150 մարդ
Վիրավորներ453
Քարտեզ
Քարտեզ

Տեղի ունեցած աղետը դարձել է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում երկրում միանվագ զոհերի թվով ամենախոշորը։ Նախորդ տխուր ռեկորդը գրանցվել էր 2001 թվականին Accra Sports Stadium մարզադաշտում, երբ 127 մարդ էր զոհվել[6]։

Արձագանք խմբագրել

Գանայի նախագահ Ջոն Մահաման այցելել է ողբերգության վայր և եռօրյա սուգ հայտարարել հունիսի 8-10-ը ներառյալ զոհվածների հիշատակին։ Որպես փոխհատուցում զոհվածների ընտանիքներին նա կարգադրել է հատկացնել 60 մլն սեդի[9] (մոտ 14,5 մլն ԱՄՆ դոլար)։ Նախագահը նաև հայտարարել է, որ որոշում կկայացնի այնպիսի վայրերում բնակելի և գրասենյակային շենքերի կառուցման անթույլատրելիության մասին, որտեղ նրանց կարող է սպառնալ պատահածի նման վտանգ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ghana petrol station inferno kills about 150 in Accra (անգլ.) на сайте bbc.com, 5 июня 2015
  2. Over 200 killed in Ghana gas station explosion (անգլ.) на сайте zeenews.india.com, 5 июня 2015
  3. Число жертв пожара на АЗС в столице Ганы превысило 200 человек (ռուս.) на сайте russian.news.cn, 5 июня 2015
  4. Число жертв взрыва на АЗС в Гане превысило 200 человек (ռուս.) на сайте interfax.ru, 5 июня 2015
  5. 5,0 5,1 Ройзин О'Коннор. Ghana gas station fire: Accra struggles to cope with flooding as death toll rises (անգլ.) на сайте independent.co.uk, 4 июня 2015
  6. 6,0 6,1 6,2 Мэттью Мпоке Бигг, Кваси Кподо. Ghana petrol station blast, flooding leave estimated 150 dead Արխիվացված 2015-06-06 Wayback Machine (անգլ.) на сайте reuters.com, 4 июня 2015
  7. Toll rises in petrol-station explosion in Ghana (անգլ.) на сайте aljazeera.com, 4 июня 2015
  8. Адам Носситер. Gas Station Explosion in Ghana’s Capital Kills Around 100 (անգլ.) на сайте nytimes.com, 4 июня 2015
  9. President Mahama Announces 3-days of National Mourning & 60 Million GH. Cedis to Support Flood Victims Արխիվացված 2015-06-06 Wayback Machine (անգլ.) на сайте gbcghana.com, 4 июня 2015