«Պալմեր» (անգլ.՝ Palmer), ռեժիսոր Ֆիշեր Սթիվենի և սցենարիստ Շերիլ Գարրիերոյի գեղարվեստական ֆիլմը։ Գլխավոր դերում՝ Ջասթին Թիմբերլեյք, Ռայդեր Ալլեն, Ալիշա Ուենրայթ, Ջուն Սքվիբբ և Ջունո Թեմփլ։ Պրեմիերան կայացել է 2021 թվականի հունվարի 29-ին Apple TV+ում։

Պալմեր
անգլ.՝ Palmer
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
Թվականհունվարի 29, 2021
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖիշեր Սթիվենս
ՊրոդյուսերCharlie Corwin?, Daniel Nadler?, Չարլզ Բ. Ուեսլեր, Սիդնի Քիմմել և John Penotti?
ԴերակատարներՋասթին Թիմբերլեյք, Alisha Wainwright?, Ջուն Սքուիբ և Ջունո Թեմփլ
ՕպերատորՏոբիաս Է. Շլիսլեր
ԵրաժշտությունTamar-kali?
ԿինոընկերությունSidney Kimmel Entertainment
Տևողություն110 րոպե

Սյուժե խմբագրել

Էդդի Պալմերը ժամանակին եղել է քոլեջի ֆուտբոլի աստղ, բայց նրա պրոֆեսիոնալ կարիերան փլուզվում է վնասվածք ստանալուց հետո։ Ավելի ուշ նա ընկերների հետ փորձում է գողություն կատարել և 12 տարով հայտնվում է բանտում[1]։ Ազատ արձակվելուց հետո նա վերադառնում է հայրենի քաղաք, որտեղ իր անցյալից առաջացած խնդիրները համակում են նրան։ Տատիկը նրան ծանոթացնում է իրենց երիտասարդ հարևանի տղայի՝ Սեմի հետ, ում մայրը անընդհատ ինչ-որ տեղ անհետանում է թմրամոլության և մարմնավաճառի սովորությունների պատճառով։ Էդդին աշխատում է որպես հավաքարար Սեմի դպրոցում։

Երբ Պալմերի տատիկը մահանում է, Էդդին ստիպված է լինում անձամբ խնամել Սեմին։ Չնայած ցիսիգենդեր լինելուն՝ տղան աղջկական նախասիրություններ ունի. նա սիրում է հագնվել արքայադուստրերի և փերիների կերպարանքով և երազում է միանալ «Արքայադուստրերի հասարակությանը»։ Սկզբում Էդդին ցանկանում էր հեռու մնալ Սեմից, բայց նա աստիճանաբար կապվում է նրա հետ և նրան փոխարինում է հայրական կերպարով։ Միևնույն ժամանակ Էդդին հանդիպում և հարաբերություններ է սկսում Սեմի ուսուցչուհու[1]՝ Մեգգի Հեյսի հետ[2]։

Սեմի՝ կանացի հակումները նրան դարձնում են այլ տղաների ծաղրի առարկա, ինչը բնականաբար անհանգստացնում է Էդդիին և Մեգգիին։ Եվ մի օր Սեմը տուն է վերադառնում արցունքներով՝ ծաղրական քսած շպարով։ Այնուամենայնիվ պարզվում է, որ ոչ թե տղաներն են դա արել նրա հետ, այլ հասուն տղամարդիկ՝ Պալմերի ուսանողական օրերի վաղեմի ընկերները։ Էդին զայրացած ծեծում է ծաղրանքի մասնակիցներին։

Շելլի Բուրգեթը՝ Սեմի մայրը, վերջապես վերադառնում է տուն, բայց Պալմերն արագ նկատում է, որ Սեմին չի կարռլի ապրել նրա հետ. նա դեռ թմրանյութեր է օգտագործում և նաև ապրում է մի տղամարդու հետ, ով բռնություն է գործադրում Շելլիի և Սեմի հետ։ Պալմերը պահանջում է խնամակալություն Շելլիից, բայց նա վճռականորեն մերժում է նրան՝ միամտաբար հավատալով, որ կարող է մեծացնել նրան նույնիսկ իր սովորություններով։ Այնուամենայնիվ, հենց հաջորդ օրը Սեմիին տանում է Երեխաների պաշտպանության ծառայությունը։ Էդդին փորձում է օրինական խնամակալություն ձեռք բերել Սեմի նկատմամբ, բայց նրա պայմանական վաղաժամկետ ազատազրկումը անմիջապես խոչընդոտ է դառնում։ Սեմին ժամանակավորապես վերադարձնում են Շելլիին, բայց շուտով Պալմերը պատուհանից տեսնում է, թե ինչպես է Շելլիի կողակիցը ծեծում Սեմին և խեղդամահ անում Շելլիին։ Էդդին նոկաուտի է ենթարկում տղամարդուն և տանում է Սեմին, բայց հետո վերադառնում է։ Ոստիկանությունը նրան ձերբակալում է, բայց Սեմը հրաժարվում է վերադառնալ մոր մոտ՝ նշելով, որ միայն Պալմերն է իսկապես սիրում իրեն։ Նա հետապնդում է մեքենան, որը տանում է իր խորթ հորը, բայց չի կարողանում հասնել նրան։

Շելլին վիրավորված է որդու խոսքերից, և նա ոչ միայն հրաժարվում է մեղադրանք առաջադրել Պալմերի դեմ, այլև պաշտոնական թույլտվություն է տալիս նրան խնամակալություն վերցնել Սեմին։ Տղան սկսում է ապրել Էդդիի և Մեգգիի հետ։

Դերերում խմբագրել

  • Ջասթին Թիմբերլեյք՝ Էդդի Պալմեր
  • Ռայդեր Ալլեն՝ Սեմ Բյորջեթ
  • Ալիշա Ուեյնրայթ՝ Մեգգի Հեյս
  • Ջուն Սկիուբբ՝ Վիվիան Պալմեր, Էդդիի տատիկ
  • Ջունո Թեմփլ՝ Շելլի Բյորջեթ, Սեմի մայրիկ
  • Ջեսսի Ս․ Բոյդ՝ Քոուլզ
  • Ջեյ Դի Էվերմոր՝ տնօրեն Ֆորբս
  • Լենս Է․ Նիկոլս
  • Ջեյ Ֆլորսհայմ՝ ֆուտբոլի մրցավար

Արտադրություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ Ջասթին Թիմբերլեյքը միացել է ֆիլմի դերասանական կազմին, իսկ Ֆիշեր Սթիվենսը ֆիլմը կնկարահանի Շերիլ Գերիերոյի սցենարով[3]։ 2019 թվականի հոկտեմբերին ֆիլմի դերասանական կազմին միացան Ալիշա Ուեյնրայթը[4], իսկ նոյեմբերին՝ Ռայդեր Ալլենը[5]։

Նկարահանումները անց կացվեցին 2019 թվականի նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 13-ը Նոր Օռլեանում[6]։

Թողարկում խմբագրել

2020 թվականի հուլիսին Apple TV +-ը ձեռք բերեց ֆիլմի տարածման իրավունքը[7]։

Ընկալում խմբագրել

Rotten Tomatoes կայքում ֆիլմը 73% վարկանիշ ունի 106 ակնարկների հիման վրա 6.3/10 միջին գնահատականով[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Levine, Daniel (2019 թ․ նոյեմբերի 23). «'Palmer': What We Know About Justin Timberlake and Alisha Wainwright's Upcoming Movie». Pop Culture (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. Norwin, Alyssa (2019 թ․ նոյեմբերի 26). «Justin Timberlake & Alisha Wainwright Spotted In Same Trailer On Movie Set After Holding Hands». Hollywood Life (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. D'Alessandro, Anthony (2019 թ․ սեպտեմբերի 5). «Justin Timberlake To Star In Fisher Stevens' SK Global Drama Feature 'Palmer'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. N'Duka, Amanda (2019 թ․ հոկտեմբերի 18). «'Shadowhunters' & 'Raising Dion' Actress Alisha Wainwright Joins Justin Timberlake In 'Palmer' Drama». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. Ray-Ramos, Dino (2019 թ․ նոյեմբերի 11). «Ryder Allen Joins Justin Timberlake's 'Palmer'; 'Sneaky Pete's Libe Barer Set For 'Slapface'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. «Palmer». Film New Orleans. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  7. McNary, Dave (2020 թ․ հուլիսի 15). «Justin Timberlake Drama 'Palmer' Bought by Apple». Variety. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  8. «Palmer (2021)». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել