Պազարջիկի հայկական մշակութային ակումբ

հայկական մշակութային ակումբ Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում

Պազարջիկի հայկական մշակութային ակումբ կամ Արտո Բզդիկյան հայկական մշակութային ակումբ, 2017 թվականի սեպտեմբերի 30-ին Բուլղարիայի Պազարջիկ քաղաքի Սուրբ Ստեփանոս եկեղեցուն կից բացված հայկական մշակութային ակումբն է[1][2][3]։

Պազարջիկի հայկական մշակութային ակումբ
Տեսակմշակութային կառույց
Երկիր Բուլղարիա
Հիմնադրվածսեպտեմբերի 30, 2017

Պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Իսահակ Պողոսյանը, Պազարջիկի հայկական համայնքի հոգևոր առաջնորդ Գևորգ Աճառյանը, եկեղեցական խորհրդի նախագահ Ներսես Շիրինյանը, Նշան Բզդիկյանը և ուրիշներ[1][2]։

Մշակութային ակումբը անվանվել է ի պատիվ Արտո Բզդիկյանի, որը Պազարջիկի հայկական եկեղեցու վերականգնման նախաձեռնողն է, իսկ նրա որդին՝ Նշան Բզդիկյանը եկեղեցու և ակումբի կառուցմանը գումար նվիրաբերած բարերարներից մեկն է։ Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոս Գարեգին Բ-ն նրանց պարգևատրել է «Սուրբ Ներսես Շնորհալի» մեդալով[1][2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Арменски културен клуб беше открит в Пазарджик». pz-info.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 «В Пазарджик отвори врати Арменски културен клуб». pa-media.net. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 «Арменски културен клуб отвори врати в Пазарджик». trud.bg. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.