Պադ-տայ (թայերեն․ ผัดไทย), թայական խոհանոցի ավանդական ուտեստ՝ պատրաստված բանջարեղեններից, բրձնի տապակած վերմիշելից և անուշաբույր սոուսից։ Բրձնի վերմիշելից ուտեստը, որը պատրաստվում է գրիլի վրա, փողոցային սնունդ է համարվում նաև Թաիլանդի տեղական ռեստորաններում։ Այս ուտեստը պատրաստվում է չորացրած բրնձի վերմիշելից, որը տապակում են ձվերի և տոֆու պանրի հետ, դրանից հետո համեմում են թամարինդի միջուկով, ձկան սոուսով, չորացրած ծովախեցգետնով[1], սխտորով կամ շալոտ սոխով, կարմիր չիլի պղպեղով և արմավենու շաքարավազով։

Պադ-տայ
Ենթատեսակnoodle dish?
Առաջացման երկիր Թաիլանդ
 Pad Thai Վիքիպահեստում
Պադ-տայ դասական բաղադրատոմսով

Պատմություն խմբագրել

Կա կարծիք, որ բրնձի վերմիշելից ուտեստը վաճառականները Այութհայ թագավորության ժամանակաշրւջանում բերել են Չինաստանից[2], հետագայում տեղացիները փոփոխել են այն ըստ իրենց համային նախասիրությունների։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թաիլանդը տուժել է բրնձի պակասից և ջրհեղեղներից։ Տնային պայմաններում բրնձի օգտագործումը քչացնելու համար Թաիլանդի կառավարությունը Պլակա Ֆիբունսոնգխրամի օրոք առաջարկել է ժողովրդին վերմիշել։ Արդյունքում ստեղծվել է նոր վերմիշել՝ սեն չան անվամբ (կոչվել է Չանդհաբուրի գավառի պատվին)։ Պադ-տայը այդ ժամանակից դարձել է Թաիլանդի ազգային ուտեստներից մեկը։ Այսօր սննդամթերքի որոշ արտադրողներ սննդի մեջ ավելացնում են խոզի և հավի միս (սակայն օրիգինալ բաղադրության մեջ չի օգտագործվում խոզի միս, քանի որ կառավարությունը կարծում է, որ դա չինական միս է)։ Որոշ սննդամթերք արտադրողներ դեռևս կիրառում են օրիգինալ բաղադրատոմսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Пад-тай — самое известное блюдо тайской кухни». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  2. «zagranitsa.com». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.