Չուխ գեդուկի կռիվ, 1889, տեղի է ունեցել մայիսի 24-ին, Աղբակից Վան տանող ճանապարհին՝ Չուխ Գեդուկի լեռնանցքում, երկիր անցած առաջին հայդուկների խմբի (Վարդան Գոլոշյան, Հովհաննես Ագրիպոսյան, Կարապետ Գուլակսզյան) և թուրք ոստիկանների տասնյակի միջև։ Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը դուրս գալով Հավթվանից և անցնելով պարսկա-թուրքական սահմանը՝ հայդուկները շարժվել են դեպի Տարոն՝ միանալու Հակոբ Սարկավագի խմբին։ Սպիտակ աղբյուրի մոտ նրանց նկատել են թուրք ոստիկանները, որոնք, շրջանցելով լեռը, փակել են ճանապարհը։ Սկսվել է անխուսափելի կռիվը։ Զոհվել է Ագրիպասյանը, Գուլակսզյանը խուսափել է մարտից։ Վարդանը միայնակ շարունակել է կռիվը։ Նրան՝ արդեն վիրավոր, շրջապատել է թշնամին։ Վերջին շնչում, սակայն, դաշունահարել է թուրք ոստիկանին և ապա՝ իրեն։

Գրականություն խմբագրել

Չախ Կետոլկիկովին պատմությունը, «Արմենիա», 1889, N 1։ Uնանուն Ղ, Վարդան Գոլոշյան և իր շրջանը, «Նորք», 1924, N4։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։