«Չար տղաները» (չինարեն՝ 扭計雜牌軍), 1986 թվականին նկարահանված մարտաֆիլմ, կատակերգություն չորս ընկերների արկածների մասին, որոնք դուրս են եկել բանտից։

Չլսող տղաները
ԵրկիրՀոնկոնգ[1]
Ժանրկինոկատակերգություն[2]
Թվական1986
Լեզուկանտոն
ՌեժիսորՈւելսոն Չին[2]
ՊրոդյուսերՋեքի Չան
ԴերակատարներԿարինա Լայ[1], Դենիս Չան[1], Քեն Լո[1], Fruit Chan?[1], Ջեքի Չան[1], Բիլի Լաու[1] և Ուելսոն Չին[1]
ԿինոընկերությունOrange Sky Golden Harvest
Տևողություն95 րոպե

Սյուժե խմբագրել

Չորս ավազակ ընկերներ նստած են բանտում, բայց երազում են, թե ինչպես են դուրս գալիս բանտից և իրար մեջ բաժանում վերջին «գործից» մնացած ադամանդները։ Հանգամանքների բերումով նրանցից մեկին՝ Շենին (Մարս), բոլորից շուտ բաց են թողնում, բայց պատկերացրեք տղայի զարմանքը, երբ հասնելով այնտեղ, որտեղ ադամանդներն էին թաքցրել, ոչինչ չի գտնում, բացի քարերի կույտից։ Եվ խնդիրն այն չէր, որ պետք է հրաժարվեր միլիոնների երազանքից․ նրա մյուս ընկերները կարծում էին, որ նա յուրացրել է գումարը և չի ցանկանում կիսել ոչ ոքի հետ։

Դերերում խմբագրել

  • Կարա Հուի- Չուան, Շեյնայի զարմուհին
  • Կարինա Լայ- Ոստիկանության կապիտան Բոնի
  • Մարս- Շեյն
  • Կլարենս Ֆորդ- Ա Լյան
  • Բիլլի Լայ- Հետախույզ
  • Ֆիլիպ Կո- Հու
  • Լո Մեն- Հո Չիան
  • Տայ Պո- Պյաո
  • Պոլ Չան- Պարոն Չան
  • Չարլի Չո- Միսթր Չանի օգնականը
  • Սթենլի Ֆուն- Քեռի Բոնի
  • Ջեքի Չան- Բանտարկյալ (կամեո)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0091655/