Այս հոդվածը հնդկացի ցեղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Չիկասո (այլ կիրառումներ)։

Չիկասո, կամ չիկասավաներ, հնդկացիների ցեղ, որը բնակվում էր ԱՄՆ-ի հարավարևելյան (Միսիսիպի, Ալաբամա, Թեննեսի) նահանգների տարածքում։ Չիկասոների լեզուն պատկանում է Մասկոգյան լեզվաընթանիքին։ «Չիկասո» անվանումը առաջացել է, Ջ. Սուանտոնի փոխանցմամբ, ցեղերից մեկի առաջնորդի անունից[1]։ «Չիկասո» բառը «չիկաշա» (tʃikaʃːa) բառի անգլերեն արտասանումն է, որը նշանակում է «ապստամբ», կամ «Չիկսայից եկած»։ Բնակության քանակը կազմում է 38000 մարդ[2]։ Չիկասոները դավանում են բողոքականություն և անիմիզմ։

Չիկասո ցեղի ներկայացուցիչների պատկերներ

Չիկասոների ցեղը կազմում էր Միսիսիպիի մշակույթի մաս, որը տարածվում էր Միսիսիպի գետի երկայնքով։ Եվրոպացիների առաջին հանդիպումից ոչ շատ շուտ չիկասոները տեղափոխվեցին արևելք։ Համաձայն առկա պատմական աղբյուրների, չիկասոները ապրում էին այժմյան Միսիսիսպի նահանգի հյուսիս-արևելքում, առաջին հանդիպման ժամանակներից սկսած, ընդհուպ մինչև նրանց բռնի տեղահանումը Օկլահոմա, որտեղ և նրանց մեծամասնությունը ապրում է մինչ այսօր։ Չիկասոների ցեղը ցեղակից է չոկտոների ցեղի հետ և ունեն ընդհանուր պատմություն։

Չիկասոները բաժանվում են երկու խմբի՝ «Իմպսակտեա» և «Ինտկուտվալիպա»։

Չիկասոները եղել են «Հինգ քաղաքակիրթ ցեղերից» մեկը, որոնք վաճառեցին իրենց հողերը 1832 թվականին և բռնի տեղահանվեցին Հնդկացիների տարածքներ։ Օկլահոմայի չիկասոների ազգությունը այսօր իր մեծությամբ տասներեքերորդն է, որը ճանաչված է ֆեդերալ մակարդակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Swanton, John. Source Material for the Social and Ceremonial Life of the Choctaw Indians. The University of Alabama Press. էջ 29. ISBN 0-8173-1109-2.
  2. 2004-2005 թվականների մարդահամարի արդյունքներ

Գրականություն խմբագրել

  • Calloway, Colin G. The American Revolution in Indian Country. Cambridge University Press, 1995.see google.com

Արտաքին հղումներ խմբագրել