Չժան Դան (ռուս.՝ Чжан Дань, հոկտեմբերի 4, 1985(1985-10-04), Հարբին, Չինաստան), չին գեղասահորդուհի, որը զուգասահքում հանդես է եկել Չժան Խաոյի հետ։ Նրանք 2006 թվականին Թուրինում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ են։ Նրանք առաջին չինական զույգն են, և առաջին զույգը Ասիայից, որ Օլիմպիադայի ժամանակ արծաթե մեդալ են ստացել։ Զույգը պատանիների 2001 թվականի աշխարհի առաջնության չեմպիոններ են։ Զույգը երկու անգամ հաղթել է Ձմեռային ունիվերսիադաներին։

Չժան Դան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Չինաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 4, 1985(1985-10-04) (38 տարեկան)
Ծննդավայր՝Հարբին, Չինաստան
167 սանտիմետր
Քաշ՝48 կիլոգրամ

Կարիերա խմբագրել

Չժան Դանը և Չժան Խաոն Skate Canada International 2006-ի մրցաշարին

Չժան Դանը և Չժան Խաոն զույգ են կազմել 1997 թվականին։ (Նրանք բարեկամներ չեն, Չինաստանում շատ տարածված է «Չժան» ազգանունը)։ Գրեթե անմիջապես նրանք հաջողություն արձանագրեցին՝ առաջին և երկրորդ տեղերը պատանիների Գրան-Պրիի փուլերում, այնուհետև 5-րդ հորիզոնականը՝ պատանիների Գրան-Պրիի եզրափակչում։ Չինաստանի առաջնություններին նրանք 2000 թվականին ունեցան արծաթե, իսկ 2001 թվականին՝ բրոնզե մեդալներ։ 2000 թվականի պատանիների միջև աշխարհի առաջնությանը Դանը և Խաոն առաջին անգամ այդ մրցաշարին կատարեցին քառակի պտույտով պտույտ։

Թուրինում կայացած օլիմպիական խաղերին փորձեցին կատարել չորս սալխի նետում, սակայն զուգընկերուհին ընկավ և վնասվածք ստացավ։ Չնայած դրան՝ գեղասահորդները շարունակեցին իրենց ելույթը, հաղթահարեցին մնացած տարրերը և արժանացան արծաթե մեդալի։

2008-2009թթ. մրցաշրջանում նրանք հաղթեցին Գրան-Պրիի մասնակցած բերկու փուլերն էլ՝ «Cup of Russia» և Cup of China 2008-ը։ Սակայն եզրափակիչում նրանք երկրորդն էին՝ պարտվելով հայրենակիցներ Պան Ցինին և Տուն Ցզյանին։

2012 թվականի մայիսին զույգը հայտարարեց կարիերայի ավարտի մասին։

Տարիքի փոխարինման հարց խմբագրել

2011 թվականի փետրվարին Ասսոշեյթեդ պրեսը նյութ հրապարակեց չինական գեղասահորդների տարիքի փոխարինման մասին. նրանց թվում էին Չժան Դանը և Չժան Խաոն։ Գեղասահորդների իսկական ծննդյան թվականները տարբերվում են Չինաստանի ֆեդերացիայի և Չմշկասահորդների միջազգային խորհրդի (ISU) կողմից ներկայացված տվյալներին։ Չժան Դանը Սոլթ-Լեյկ-Սիթի-2002-ին մասնակցել է 14 տարեկանում, ինչը հակասում է Խաղի կանոններին։ Այն ժամանակ նրանք զբաղեցրին 11-րդ հորիզոնականը։ Ավելի ուշ Չժան Դանը և Չժան Խաոն Թուրին-2006-ում արժանացան արծաթե մեդալի։ Իր հերթին էլ Չժան Խաոն ծնվել է 1982 թվականի փետրվարի 6-ին և չէր կարող մասնակցել 2003 թվականին կայացած պատանիների միջև աշխարհի առաջնությանը, որտեղ էլ նրանք հաղթել են[1]։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

  • 2006 թվականից հետո
Մրցումներ 2006—2007 2007—2008 2008—2009 2009—2010 2011—2012
Ձմեռային օլիմպիական խաղեր 5
Գեղասահքի աշխարհի առաջնություն 5 2 2 5
Չորս աշխարհամասերի առաջնություն 2 3 1
Գեղասահքի Չինաստանի առաջնություն 2 1
Գեղասահքի Գրան-Պրիի եզրափակիչ 3 2 2 6 4
Этапы Гран-при: Skate America 3 2
Этапы Гран-при: Trophée Eric Bompard 1
Этапы Гран-при: Cup of Russia 1 1
Этапы Гран-при: Cup of China 1 2 2
Этапы Гран-При: NHK Trophy 2
Этапы Гран-При: Skate Canada 1
Գեղասահքի աշխարհի թիմային առաջնություն 1/6*
Ձմեռային ունիվերսիադաներ 1 1
* տեղը առանձին աղյուսակում/թիմային տեղերում
  • Մինչև 2006 թվականը
Մրցումներ 1999—2000 2000—2001 2001—2002 2002—2003 2003—2004 2004—2005 2005—2006
Ձմեռային օլիմպիական խաղեր 11 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն 9 6 5 3 2
Չորս աշխարհամասերի առաջնություն 3 3 2 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների միջև 4 1 1
Գեղասահքի Ճինաստանի առաջնություն 2 3 3 1 2
Գեղասահքի Գրան-Պրիի եզրափակիչ 6 5 2
Этапы Гран-При: Trophée Eric Bompard 4 1
Этапы Гран-При: Cup of Russia 3 1
Этапы Гран-При: NHK Trophy 1
Этапы Гран-При: Skate America 4 3 1 1
Этапы Гран-При: Cup of China 2
Ձմեռային ունիվերսիադաներ 1

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չժան Դան» հոդվածին։