Չեխովի նրբանցք (Վոլգոդոնսկ)

փողոց Վոլգոդոնսկում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չեխովի փողոց (այլ կիրառումներ)

Չեխովի նրբանցք (ռուս.՝ Переулок Чехова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում։ Անվանվել է ռուս նշանավոր գրող Անտոն Պավլովիչ Չեխովի (1860-1904) պատվին։ Սկիզբ է առնում Վոլգոդոնսկայա փողոցից և ավարտվում Կադոլինի փողոցի հետ հատումով։ Երկարությունն ընդամենը 250 մետր է։

Չեխովի նրբանցք
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՎոլգոդոնսկ
Երկարություն250 մետր
Անվանվել էԱնտոն Չեխով
Փոստային ինդեքս347366

Նկարագրություն խմբագրել

Վոլգոդոնսկ քաղաքի Չեխովի նրբանցքը գտնվում է իրեն զուգահեռ Դոնսկոյ և Պուշկինի նրբանցքների միջև։ Նրբանցքը սկսվում է Վոլգոդոնսկայա փողոցից, հատում Սովետսկայա փողոցը և ավարտվում Կադոլինի փողոցի հետ հատումով։ Կարճ նրբանցք է. երկարությունն ընդամենը 250 մետր է։ Նրբանցքում կա համարակալված 5 շինություն՝ թիվ 2, 2բ, 2վ, 2գ և 3 շենքերը։

Չեխովի նրբանցքի փոստային դասիչն է՝ 347366։

Անվանվել է ռուս նշանավոր գրող և դրամատուրգ, մասնագիտությամբ բժիշկ, կարճ պատմվածքների լավագույն վարպետներից մեկի՝ Անտոն Պավլովիչ Չեխովի (1860-1904) պատվին։

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել