Չափիչ կամրջակ՝ դիմադրությունների, ունակությունների, ինդոլկտիվությունների և այլ էլեկտրական մեծությունների չափման համար օգտագործվող էլեկտրական շղթա, որի աշխատանքը հիմնված է չափվող մեծությունը նմուշայինի հետ համեմատելու մեթոդի վրա։ Հաստատուն հոսանքի չափիչ կամրջակի պարզագույն սխեման, ակտիվ դիմադրությունների չափման համար, տրված է նկարում։ Մուտքի Ա և Բ սեղմակներին տալիս են սնման լարում (հոսանք), իսկ ելքի Գ և Դ սեղմակներին միացնում զրոյական ինդիկատորը կամ չափիչ սարքը։ Կարգավորելով մեկ կամ մի քանի փոփոխական դիմադրություններ, հասնում են պոտենցիալների հավասարության Գ և Դ կետերում։ Կայունացման պահը որոշում են զրոյական ինդիկատորով, որը ցույց է տալիս հոսանքի բացակայությունը չափիչ անկյունագծում։ Հավասարակշռված չափիչ կամրջակի համար Ri*R4=R2*R3 (հավասարակշռության պայման)։ R* դիմադրության չափման համար այն միացնում են որեէ դիմադրության փոխարեն և որոշում Rx=(R2*R3)/R4 առնչությունից։ Քարաբազուկ միաթև չափիչ կամրջակները կիրառում են R≥1 օհմ էլեկտրական դիմադրության չափման համար։ 1 մկօհմ-ից 1 օհմ դիմադրությունների չափման համար կիրառում են երկբազուկ կամ բազմաբազուկ չափիչ կամրջակներ, որոնք չափում են դիմադրություններ 1 մկօհմ-ից մինչև 1 մօհմ, ±0,002% սխալանքով։

Հաստատուն հոսանքի միաթև կամրջակի էլեկտրական սխեման՝ E-հոսանքի աղբյուր, Գ-գալվանամետր ԱԳ, ԳԲ, ԲԴ, ԴԱ կամրջակի բազուկներ, Rx—չաՓվող դիմադրություն, R2, R3․ R4— տրամաչափված տեղակայման դիմադրություններ փոխինդուկտիվության չափման համար կիրառում են Փոփոխական հոսանքի չափիչ կամրջակներ։ Վերջինիս սկզբունքային սխեման նման է նկարում բերվածին, այն տարբերությամբ, որ այստեղ կամըրջակի յուրաքանչյուր բազուկ պետք է ունենա ինդուկտիվություն, ունակություն և դիմադրություն։ Փոփոխական հոսանքի չափիչ կամրջակի հավասարակշռման կարելի է հասնել կարգավորելով ոչ թե մեկ, այլ երկու տարրեր։ Հաստատուն հոսանքի չափիչ կամրջակի համար, որպես զրոյական ինդիկատոր ծառայում է մագնիսաէլեկտրական գալվանամետրը, իսկ փոփոխական հոսանքի չափիչ կամրջակի համար՝ թրթռավոր գալվանամետրը, հեռախոսը, սլաքավոր ցուցիչով կամ էլեկտրոնաճառագայթային խողովակով էլեկտրոնային ինդիկատորը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 684