Չար ոգու զվարճանքը

Պոլ Գոգենի նկար

«Չար ոգու զվարճանքը» (Arearea no varua ino), Պոլ Գոգենի նկարն է։ Նկարի սկզբնական անվանումը՝ «Arearea no varua ino», կարելի է մոտավոր թարգմանել հետևյալ կերպ՝ «Չար ոգու զվարճանքը»։ Arearea նշանակում է զվարճանք, չար կատակ, ժամանց,իսկ varua ino՝ չար ոգի, սատանա։

Չար ոգու զվարճանքը
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն
տարի1894
բարձրություն60 սանտիմետր
լայնություն98 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԿառլսբերգի նոր քանդակաքարերի ժողովածու
հավաքածուԿառլսբերգի նոր քանդակաքարերի ժողովածու
սեփականատերAlphonse Kann? և Helge Jacobsen?
Ծանոթագրություններ

Առջևի մասում պատկերված են երկու կանայք՝ նստած և պառկած։ Նրանց հետևի բնապատկերում ընկած ծառաբունը անկյունագծով նկարը բաժանում է երկու մասի։ Այդ ստեղծագործական տարրը Գոգենը հաճախ է կիրառել։ Հետևի ձախ կողմում կանգնած է աստվածուհի Հինայի արձանը, իսկ նրանից աջ՝ կապույտ դիմակ է։ Հեռվում՝ աջ կողմում, երկու մարդիկ են, որոնք կռվում են, կամ՝ պարում։

Նկարի ճշգրիտ մեկնաբանությունը պարզ չէ, սակայն հիմնական թեման կյանքը ներկայացնող աստվածուհի Հինայի և մահվան խորհրդանիշ դիմակի միջև եղած հակամարտությունն է։ Առաջնային հիմնապաստառի վրա պատկերված կանանց միջև եղած երկու կարմիր մրգերը, հնարավոր է, գայթակղության խորհրդանիշն են։ Կանայք ընտրության առջև են կանգնած, որի արդյունքում նրանք կա՛մ հավերժական կյանք կունենան, կա՛մ կմահանան։

«Չար ոգու զվարճանքը» իր խորհրդանիշներով նմանվում է «Մահացածների ոգին չի ննջում» նկարին (Manao Tupapau, 1892) և համանուն վիմագրությանը (1894), ինչպես նաև «Ծովի մոտ» նկարին (Fatata te miti, 1892), որտեղ Գոգենն օգտագործել է նմանատիպ գեղարվեստական էլեմենտներ։

Նկարը հանձնվել է Կարլսբերգի քանդակաքարերի ժողովածուին՝ Հելգա Յակոբսենի կողմից՝ 1927 թվականին և ներկայումս գտնվում է քանդակաքարերի ժողովածուի 65-րդ սրահում։ Գույքագրման համարը՝ MIN 1832:

Մատենագիտություն

խմբագրել
  • Jens Peter Munk and Kirsten Olesen et al. Post-Impressionism. — Copenhagen: Ny Carlsberg Glyptotek. — С. 108—109. — 147 с. — ISBN 87-7452-109-8
  • B. Danielsson Gauguin's Tahitian Titles. — 1967. — С. 230.
  • J. Teilhet-Fisk Paradise Reviewed. An Interpretation of Gauguin's Polynesian Symbolism. — 1983. — С. 99.

Արտաքին հղումներ

խմբագրել