Չարենց (Երևանի թաղամաս)

Երևանի թաղամաս

Չարենց, Երևանի Ավան վարչական շրջանի թաղամասերից մեկը։ Այն գտնվում է Ավանի հարավարևելյան մասում, սարի լանջին, Նվեր Սաֆարյան և Թամրուչի փողոցների արանքում։ Թաղամասը կառուցվել է 1978-1980 թվականներին։ Այն բաղկացած է տաս 14 հարկանի (Բադալյանի կոնստրուկցիա) պանելային շենքերից, որոնցում կա 500-ից ավել բնակարաններ։ Թաղամասում կա մթերքի շուկա (նախկին կաթսայատուն) և հացի գործարան։

Թաղամասի ճարտարապետն է Գուրգեն Մուշեղյանը, որը շենքերը դասավորել է շրջանաձև։