Չարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)

Չարենցի կամար հուշարձան, Արարատի կամար, Արարատի տաճար, գտնվում է Կոտայքի մարզ, Ողջաբերդ գյուղում, Երևան-Գառնի ճանապարհի աջ կողմում, 1500 մետր բարձրության վրա։ Ընդգրկված է Ողջաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Չարենցի կամար հուշարձան
Չարենցի կամար հուշարձանը Ողջաբերդում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործՌաֆայել Իսրայելյան
Ստեղծում1957
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրՈղջաբերդ[1]
Շինության ձևկամար
Ներկա վիճակԿանգուն
ՀՀ ՊՄԱՀ6.52/7
 Charent's Arch Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Մի օր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն անցնելիս է լինում Գառնի տանող ճանապարհով։ Նա ավտոմեքենայից նկատում է, որ Ողջաբերդ գյուղի բլրակի մոտից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։ Ճարտարապետն իջնում է ավտոմեքենայից, բարձրանում բլուրը և որոշում այդ տեղում կամար կառուցել[2]։

Արարատի կամար անունը կրող հուշակոթողը կանգնեցվել է 1957 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Այստեղից բիբլիական լեռը՝ Արարատը, տեսանելի է օրվա բոլոր ժամերին։ Կամարի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տողերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից.

  Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում։

 

Այս պատճառով հուշակոթողը ժողովրդին ավելի հայտնի է «Չարենցի կամար» անվանումով[3][4]։

Հեղինակ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. ShoghakatTVcompany (2013 թ․ սեպտեմբերի 25). «Ռաֆայել Իսրայելյան». Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  3. «360GreatArmenia». 360armenia.com. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  4. «ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐ». garnigeghard.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  5. «Արարատի տաճար (Չարենցի կամարը) | Ռաֆայել Իսրայելյանի կենսագրական կայք». www.rafaelisraelyan.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.

Տես նաև խմբագրել

  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 6.52/7