Չարաճճի Էնջելո (անգլ.՝ Angelo Rules, ֆր.՝ Angelo la Débrouille), ֆրանսիական և անգլիական մուլտսերիալ, ստեղծված TeamTo և Cake Entertainment ստուդիայի կողմից։ Պրեմիերան կայացել է 2009 թվականի ապրիլին[1]։

Չարաճճի Էնջելո
Angelo la Débrouille
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրֆենթեզի, դրամա, կատակերգական հեռուստասերիալ և հումոր
Երկիր Ֆրանսիա
ՀեռուստաալիքFrance 3
Եթերաշրջաններ5
Սերիաների քանակ52
Էկրաններին է2010-ից
teamto.com(անգլ.)

Սյուժե

խմբագրել

12 տարեկան տղայի՝ Էնջելոյի համար կյանքը կարող է դառնալ ամենօրյա պատերազմ, բայց եկել է երեխաների ժամանակը, իսկ Էնջելոն այստեղ է, որպեսզի ցույց տա ճանապարհը։ Նա հետևում է կյանքի ընթացքին և հենց պատերազմ է տեսնում, գնում ու լուծում է տալիս պատերազմներին և դրանում նրան օգնում են իր ընկերները՝ Շերվուդը և Լոլան։

Քննադատություն

խմբագրել

«Չարաճճի Էնջելոն» եղել է 24 թեկնածուներից մեկը, որը եղել է երկրորդ միջազգային Emmy Kids Awards-ում 2013 թվականին։

Գլխավոր հերոսներ

խմբագրել

Էնջելո

խմբագրել

Մուլտսերիալի գլխավոր հերոսն է։ Շեկ մազերով, 12 տարեկան, լավ մտահղացումներով տղա է։

12 տարեկան աղջիկ, ով Էնջելոյի հարևանն է, ինչպես նաև նրա լավագույն ընկերուհին։ Սիրած զբաղմունքը՝ հեռախոսով զրուցելն է։ Սիրում է ցեխով խաղալ։

Շերվուդ

խմբագրել

Էնջելոյի լավագույն ընկերն է և կատակասեր դասընկերը։ Եռյակի մեջ նա միակն է, ով լավ տիրապետում է համակարգիչներին և գադջեթին։ Շերվուդը համեստ է, բայց բավականին սպորդային։ Հավանաբար ունի բարեկամական կապեր Ռուսաստանում ապրողների հետ։

Երկրորդական կերպարներ

խմբագրել
  • Էնջելոյի հայրիկ՝ չի կարողանում կողմնորոշվել ինչ-որ բանում։
  • Էնջելոյի մայրիկ՝ աշխատում է նկարչական պատկերասրահում։
  • Պիտեր՝ Էնջելոյի կրտսեր եղբայրը
  • Ելենա` Էնջելոյի ավագ 15 տարեկան քույրը։ Շատ կոպիտ է։
  • Պարոն Բաբլս՝ Պիտերի ոսկե ձուկը։
  • Էնջելոյի տատիկ՝ նա է մտածել մակարոնով և կաղամբով ճաշը։
  • Ջո Մամա՝ Էնջելոյի կատուն։
  • Բատտերֆինգերս ՝ Էնջելոյի ամենահամեստ դասընկերն և Արթուրի կրտսեր եղբայրն է։
  • Արթուր՝ Բատտերֆինգերսի ավագ եղբայրը և Ելենայի սիրեցյալը։
  • Ուոլտեր Մանեթթի՝ Էնջելոյի դպրոցի ավազակն է։
  • Կուպեր Մանեթթի՝ Ուոլտեր Մանեթթիի կրտսեր եղբայրն է և Պիտերի լավագույն ընկերը։
  • Պարոն Ֆուդ՝ Էնջելոյի խիստ ուսուցիչն է։
  • Պարոն Զաոնկա՝ Էնջելոյի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է։
  • Կետի՝ թխվածքների վաճառողուհին է։
  • Տիկին Պերլա՝ Էնջելոյի արվեստի ուսուցիչն է։
  • Շմիտտի՝ Էնջելոյի դպրոցի խոհարարն է։
  • Ջիզեր՝ Էնջելոյի ծեր հարևանն է։ Հավաքում է այն ամենը, ինչը տեսնում է։
  • Թրեյսկի՝ Էնջելոյի դասընկերուհին է և պարոն Ֆուդի բարեկամը։ Կրում է ակնոց։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «TeamTO  » Angelo La Débrouille». www.teamto.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.