Չառլզ Ջուելզ
Չառլզ Ջուելզ (անգլ.՝ Charles W. Juels, 1944, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 21, 2009), ամերիկացի աստղագետ, աշխատել է Ֆոնտան Հիլզ և Տենագրա-II աստղադիտարաններում։ 1999-ից 2003 թվականները հայտնաբերել է 468 աստերոիդ, որոնցից 150-ը հայտնաբերել է համատեղ Պաուլո Օլվորսեմի հետ[2]։ Բացի դրանից հայտնաբերել է երկու գիսաստղեր. C/2005 N1 Ջուելզ-Օլվորսեմ և C/2002 Y1, որոնք հայտնաբերվել են համապատասխանաբար 2003 և 2006 թվականներին ԼԿՍ-խցիկով։
Չառլզ Ջուելզ Charles W. Juels | |
---|---|
Ծնվել է | 1944 Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 21, 2009 |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ, հոգեբույժ և բժիշկ |
Հաստատություն(ներ) | Ֆոնտայն Հիլլզ աստղադիտարան և Տենագրա II աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Պարգևներ |
Չառլզ Ջուելզ ծնվել է Նյու Յորքում, սակայն ապրել է Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում, որտեղ 1969 թվականին ավարտել է Ցինցինատիի բժշկական համալսարանը, հոգեբանի մասնագիտությամբ, ստանալով մագիստրոսի կոչում։
Նրա պատվին է անվանվել (20135) Ջուելզ աստերոիդը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.cfa.harvard.edu/news/archive/pr0316.html
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ IAU. «20135 Ջուելզ աստերոիդի անվանումը». Վերցված է 21 ապրիլ 2012-ին.