Կարապետ Չալյան
Կարապետ Գրիգորի Չալյան, (օգոստոսի 7, 1993, Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հունահռոմեական ըմբիշ, 2019 թվականի եվրոպական խաղերի, 2016 թվականի Եվրոպայի և 2020 թվականի Եվրոպայի առաջնությունների մեդալակիր։
Կարապետ Չալյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 7, 1993 (31 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 172 սանտիմետր[1] |
Քաշ՝ | 75 կիլոգրամ[1] |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1993 թվականի օգոստոսի 7-ին Գյումրիում։ 2010 թվականից հանդես է եկել միջազգային մրցումներում։ 2013 թվականին դարձել է պատանիների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն՝ մինչև 74 կգ քաշային կարգում։ 2015 թվականին մասնակցել է Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերին։ 2016 թվականին Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնությունում մինչ 75 կգ քաշային կարգում Կարապետը նվաճել է բրոնզե մեդալ։ 2019 թվականին Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մինչև 77 կգ քաշային կարգում նա դարձավ արծաթե մեդալակիր` եզրափակչում զիջելով ռուս Ալեքսանդր Չեխիրկինին[2]։ 2019 թվականի աշխարհի առաջնությունում նվաճել է Տոկիո 2020-ի օլիմպիական ուղեգիր[3]։
2020 թվականի փետրվարին Հռոմում տեղի ունեցած մայրցամաքային առաջնության մինչև 77 կգ քաշային կարգում Կարապետը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է բուլղարացի մարզիկ Այկ Մնացականյանին և նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ[4][5][6]։ Նույն թվականին մասնակցել է Սերբիայի Բելգրադ քաղաքում անցկացվող ըմբշամարտի աշխարհի անհատական առաջնությանը[7]։
2021 թվականին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Կարապետ Չալյանը չի կարողացել նվաճի բրոնզե մեդալ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.iat.uni-leipzig.de/datenbanken/dbwrestling/daten.php?spid=DBC36870E5184FA8AE41A8A51CC6F4C4
- ↑ «2019 European Games Wrestling Results» (PDF). United World Wrestling. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «2021 European Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Houston, Michael (2020 թ․ փետրվարի 11). «Teenager Nazaryan wins Greco-Roman gold on day two of European Wrestling Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «ԵԱ. Կարապետ Չալյանը` Եվրոպայի բրոնզե մեդալակիր». NEWS.am Sport. 2020 թ․ փետրվարի 11. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «2020 European Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «2020 Individual Wrestling World Cup Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.