Ուրումու, Ուրմե (Urumu, Urumi, Urme), երկաթի դարում սեպագիր աղբյուրներում վկայված ցեղ, երկիր։ Ուրումու ցեղի մասին ասորեստանյան աղբյուրները առաջին անգամ հայտնում են մ.թ.ա. 12-րդ դարում մուշկիների (մուշքեր) և կաշքյան աբիշլա ցեղերի հետ միասին։ Նրանք գրավել էին Ալզի և Պուրուկուզզի երկրները (Տիգրիսի ակունքների մոտ, Վանա լճից արևմուտք, հարավ-արևմուտք) և դրդել էին տեղացիներին հարկ չվճարել[1]։ Հետագայում մ.թ.ա. 8-րդ դարում կա վկայություն Ներքին Ուրումուի (Inner Urumu) մասին։ Ուրումու երկրի անունով նաև եղել է ծառի տեսակ, որոնց ասորեստանցիները կոչել են ուրում-ծառ[2]։

Ուրարտական աղբյուրներում նույն վայրերը կոչվում են Ուրմե երկիր, որը համարժեք է Ուրումուին։ Ուրարտական արքաները բազմաթիվ արշավանքներ են կատարել Ուրմե և երկիրը մտցրել են իրենց թագավորության մեջ։

Մի շարք գիտնականներ ուրումու ցեղը համարում են հայկական[3]։

Կապը Արմե երկրի հետ խմբագրել

Բացի Ուրմե երկրից ուրարտական աղբյուրներում կա վկայված Արմե երկիր իր Նիխիրիյա արքայանիստ քաղաքով։ Դյակոնովը համարում էր, որ Արմե երկիրը կապված է Ուրմեի հետ։ Պիոտրովսկու կարծիքով Արմե երկիրը հայերի նախահայրենիքն էր[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Дьяконов И.М. Предыстория армянского народа. Глава III. Образование армянского народа». annales.info. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին. Из них во всяком случае мушки и урумейцы, видимо, здесь и осели,48) так как первые упоминаются на этой же территории уже в качестве земледельческих племен еще и в начале IX в. до н.э., а существование «страны» Уруму, Урме или Арме, тоже примерно в этом же районе, засвидетельствовано ассирийскими и урартскими надписями в IX—VIII вв. до н.э.
  2. Inscription of Tiglath-Pileser I, King of Assyria (անգլերեն). Dalcassian Publishing Company. 2019 թ․ դեկտեմբերի 7. ISBN 978-1-0787-5197-1.
  3. The Mushki problem reconsidered, Aram Kossian
  4. Piotrovskiĭ, Boris Borisovich (1969). The Ancient Civilization of Urartu (անգլերեն). Nagel.