Ուրբան Լոջիստիք Սերվիսիս

Ուրբան Լոջիստիք Սերվիսիս (կրճ. ՈւԼՍ, անգլ.՝ Urban Logistic Services, կրճ. ULS), առաջին լոգիստիկ 3PL (Third Party Logistics[1]) օպերատորը Հայաստանում[2][3]։

Ուրբան Լոջիստիք Սերվիսիս
Urban Logistic Services
Ընկերության տեսակՓԲԸ
Հիմնադրված է2015
ՎայրՀայաստան Հայաստան Երևան Երևան
Ծառայություններ3PL ծառայություններ
Կայքuls.am

2015 թվականին «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» ընկերությունն արժանացել է «ԴիջիԹեք 2015» բիզնես–ֆորումի շրջանակներում անցկացված մրցանակաբաշխության մրցանակին՝ «ՏՏ լուծումների լավագույն կիրառումը լոգիստիկ բնագավառում» անվանակարգում[4][5]։

Պատմությունը թվերով խմբագրել

  • 2015 թվականի դեկտեմբերին ՈւԼՍ և ֆրանսիական Generix Group ընկերությունների միջև պաշտոնապես ստորագրվել է համագործակցության պայմանագիր՝ պահեստի ղեկավարման ժամանակակից GCS WMS համակարգի գործարկման վերաբերյալ։
  • 2015 թվականի հոկտեմբերին Լոգիստիկ համալիրի տարածքում սկսեցել են գործել ՈւԼՍ մաքսային նոր տերմինալն ու մաքսային պահեստը՝ նախատեսված բոլոր տեսակի բեռների սպասարկման համար։
  • 2015 թվականի հուլիսին տեղի է ունեցել «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» լոգիստիկ համալիրի բացման պաշտոնական արարողությունը։ Միջոցառմանը մասնակցություն են ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ինչպես նաև բարձրաստիճան այրեր, հայաստանյան և արտասահմանյան բիզնես-էլիտայի ներկայացուցչիներ և ավելի քան 500 հյուրեր[6][7]։
  • 2014 թվականի դեկտեմբերին մեկնարկել են շինարարական աշխատանքների արդյունքում կառուցված Ա դասի պահեստային համալիրի աշխատանքները։
  • 2013 թվականի հունիսին միջազգային թիմի մասնակցությամբ սկիզբ է դրվել լոգիստիկ կենտրոնի ակտիվ շինարարական աշխատանքներին, որոնց նպատակն էր Հայաստանում ժամանակակից լոգիստիկ կենտրոնի և պահեստային համալիրի ստեղծումը, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. What is 3PL
  2. МИРОВЫЕ СТАНДАРТЫ ЛОГИСТИКИ УЖЕ В АРМЕНИИ/Общественно-политическая газета "Голос Армении"
  3. «ULS լոգիստիկ կենտրոնը Կովկասում համաշխարհային կարգի առաջին և միակ լոգիստիկ օպերատորն է/tert.am». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  4. ՏՏ լուծումներն իրենց բիզնեսում հաջողությամբ կիրառող 8 ընկերություն արժանացավ «Դիջիբիզնես» մրցանակի/«Արմենպրես» լրատվական գործակալություն
  5. Հայտնի են «Դիջիբիզնես» մրցանակաբաշխության արդյունքները/«Առավոտ» օրաթերթ
  6. ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ՈՒՐԲԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՍԵՐՎԻՍԻԶ» ՓԲԸ-Ի ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ/ՀՀ Նախագահի պաշտոնական կայք
  7. Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ՓԲԸ-ի լոգիստիկ կենտրոնի բացման արարողությանը/Առաջին լրատվական

Արտաքին հղումներ խմբագրել

ՈւԼՍ ընկերության պաշտոնական կայք