Ուրար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուրար, նեղ ու երկայն, մոտ 3 մ երկարությամբ և 10–12 սմ լայնությամբ գունավոր և ծաղկավոր երիզ է, որն ուրարակիրն ու սարկավագը կրում են իրենց ձախ ուսի վրա։ Ուրարը սովորաբար ունենում է 3 խաչ. մեկը ուսի վրա՝ մեջտեղում, մյուս երկուսը՝ հետևից ու առջևից։ Ձախ ուսին ուրար կրելը նշան է, ըստ որի՝ այդ կրոնավորը Քրիստոս Աստծո լուծը միայն կիսով չափ է իր վրա կրում և տակավին կարողություն չունի ամբողջությամբ ստանձնելու։