Ուրագ ու սղոց

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Ուրագ ու սղոց», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից մեկը, որի գրության թվականը հայտնի չէ։ Բանաստեղծության ակունքը ժողովրդական է։ Չի պահպանվել նաև ինքնագիրը։

Ուրագ ու սղոց
Տեսակբանաստեղծություն
ԺանրԲանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էհայտնի չէ
Հրատարակվել է1907 թվական
ՎիքիդարանՈւրագ ու սղոց

Ստեղծման պատմությունը խմբագրել

«Ուրագ ու սղոց» բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1907 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարի 62-րդ էջում, այնուհետև՝ 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարի 30-րդ էջում և նույն դասագրքի հետագա տարիների հրատարակություններում։ Այս ստեղծագործությունը հետագայում հրատարակվել է 1940-1959 թվականներին Երևանում 6 հատորով լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 223-րդ էջում[1]։

Բանաստեղծությունն արտատպվել է Լուսաբեր դասագրքի Ա տարիից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 614.