Ուսունի, Թահամի և Երանշահի խաչքար (Լիճք, Գեղարքունիքի մարզ)

Ուսունի, Թահամի և Երանշահի խաչքար, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հյուսիսային մասում գտնվող գերեզմանոցի հյուսիսային եզրում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի կորության մեջ ագուցված։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.39/1.53.7)[1]։

Ուսունի, Թահամի և Երանշահի խաչքար
Ուսունի, Թահամի և Երանշահի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԼիճք գյուղի հյուսիսային մասում գտնվող գերեզմանոցի հյուսիսային եզրում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի կորության մեջ ագուցված։
Սկզբնական տեղադրությունԽաչքարը գտնվել է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հյուսիսային մասում գտնվող գերեզմանոցում։
Ներկա տեղադրությունԽաչքարն ագուցված է Լիճք գյուղի հյուսիսային մասում գտնվող գերեզմանոցի հյուսիսային եզրում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի կորության մեջ։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Հրատի որդիների՝ Ուսունի, Թահամի և Երանշահի, կողմից, իրենց զավակների հիշատակին։
ԽաչագործԽաչքագործը անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն Ուսունն, Թահամն ու Երանշահն է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ15-րդ դար
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակ չունի։
Նյութտուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԵկեղեցի Սբ. Աստվածածին
Քարտեզ
Քարտեզ
 Holy Mother of God church in Lichk graveyand Վիքիպահեստում

Տեղադրություն

խմբագրել

Լիճք գյուղի հյուսիսային մասում գտնվող գերեզմանոցի հյուսիսային եզրում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի կորության մեջ ագուցված։

Վիմական արձանագրություն

խմբագրել

Խաչքարի ճակատին և շրջանակներին առկա է 6 տող վիմական արձանագրություն[2].

  1. ՅԱՆՈՒՆ ԱՅ ՄԵՔ ՀՐԱՏ
  2. ԻՍ ՈՐԴԻ[Ք]
  3. ՈՒՍՈՒՆՍ
  4. ԹԱՀԱՄԱ, ԵՐԱՆՇԱՀ
  5. ԿԱՆԿՆԵՑԱՔ ԶԽԱՉՍ
  6. ԶԱՒԱԿԱՑ։

Համաձայն արձանագրության խաչքարը կանգնեցված է Հրատի որդիների՝ Ուսունի, Թահամի և Երանշահի, կողմից, իրենց զավակների հիշատակին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել