«Ուսումնասեր», հնդկահայ քաղաքական, առևտրական և գրական երկշաբաթաթերթ (գրաբար)։ Լույս է տեսել 1849-1953 թվականներին, Սինգապուրում։ խմբագիր–հրատարակիչ՝ Գրիգոր Գալստանյան։ Մեկնաբանել է քաղաքական և ազգային ընթացիկ հարցեր, տպագրել լուրեր Սինգապուրի, Հնդկաստանի, Պարսկաստանի և այլ վայրերի հայկական գաղթավայրերի առօրյայից, առևտրական տեղեկություններ։

Տեղ են գտել նաև հնդկահայերի հոգևոր իշխանությունների հրահանգներն ու շրջաբերականները, արտատպություններ «Արշալույս Արարատյան» և «Ազգասեր Արարատյան» պարբերականներից։

Գրական բաժնում տպագրվել են բանաստեղծություններ, առակներ, հանելուկներ և այլն[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՈՒՍՈՒՄՆԱՍԷՐ». Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։