Ուսանող Չեխովի հուշարձան

հուշարձան Մոսկվայում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտոն Չեխովի հուշարձան (այլ կիրառումներ)

Ուսանող Չեխովի հուշարձան (ռուս.՝ Памятник студенту Чехову), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, Մոսկվայի պետական համալսարանի տարածքում։

Picto infobox architecture.png
Ուսանող Չեխովի հուշարձան
Կոորդինատներ55°41′58″ հս․ լ. 37°30′50″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է2014
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էԱլեքսանդր Ռուկավիշնիկով
Ներկա վիճակըԿանգուն

Քանդակի հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը՝ Օլեգ Դերիպասկայի «Վոլնոյե դելո» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

ՆկարագրությունԽմբագրել

Ռուս մեծ գրող Անտոն Պավլովիչ Չեխովի բրոնզե քանդակը տեղադրված է ոճավորված գրանիտե նստարանին, նա ձախ ձեռքով գրկում է շանը[1]։ Ձախ կողմում տեղադրված է պղնձե թերթ՝ դիպլոմ տրամադրելու վերաբերյալ Չեխովի դիմումի ֆաքսիմիլային տեքստով։ Հուշարձանի պատվանդանի հետևի մակերևույթը ձևավորված է գրողի կեղծանունների ցանկով (Անտոշա Չեխոնտե, Արկադի Տարանտուլով, Մակար Բալդաստով, Իմ եղբոր եղբայր, Բժիշկ առանց պացիենտների, Մանեկ թիվ 6, Մանեկ թիվ 9 և այլն)։

ՊատմությունԽմբագրել

Հուշարձանը բացվել է 2014 թվականի սեպտեմբերի 1-ին Մոսկվայի պետական համալսարանի տարածքում՝ ՄՊՀ բժշկական գիտակրթական կենտրոնի ուսումնական մասնաշենքի առջև։

Հուշարձանի բացման արարողության ժամանակ ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչին ասել է[2].

  Մեր մտահղացումն էր Չեխովին պատկերել երիտասարդ։ Մինչև վերջերս ես մտածում էի, որ Չեխովը հիվանդ էր, հյուծված, քթակնոցով..., բայց երբ սկսեցի մանրամասն ուսումնասիրել նրա կենսագրությունը, պարզեցի, որ նա շատ բարձրահասակ երիտասարդ էր, մոտ երկու մետր հասակով, շքեղ թխահեր սանրվածքով, կանանց սիրահար, շատ աշխույժ և կենսուրախ։  


Ա. Պ. Չեխովը սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում 1879-1884 թվականներին և համալսարանն ավարտել բժշկի և գավառական բժշկի կոչումով։

2015 թվականի ապրիլի 25-ին հուշարձանի մոտ տնկվել է բալենու այգի[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել