«Ուղղահայաց» (ռուս. "Вертикаль"), ֆիլմ, որը նկարահանվել է 1967 թվականին ԽՍՀՄ-ում "Одесская киностудия" կինոընկերության կողմից։ Ֆիլմի ռեժիսորներն են ՝ Ստանիսլավ Գովորուխինը և Բորիս Դուրովը։

Ուղղահայաց
ռուս.՝ Вертикаль
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոպատում, mountain film? և սպորտային ֆիլմ
Թվական1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍտանիսլավ Գովորուխին[1] և Բորիս Դուրով
Սցենարի հեղինակՍերգեյ Տարասով և Nikolai Rasheyev?
ԴերակատարներՎլադիմիր Վիսոցկի, Գենադի Վորոպաև, Լարիսա Լուժինա, Մարգարիտա Կոշելևա, Aleksandr Fadeyev? և Բուխուտի Զաքարիաձե
ԵրաժշտությունՍոֆիա Գուբայդուլինա և Վլադիմիր Վիսոցկի
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա
Տևողություն73 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է լեռնագնացների խմբի մասին, որոնք մեկնում են Սվանեթ, որպեսզի բարձրանան Օր-Տաու լեռը։ Խումբը ղեկավարում էր փորձառու լեռնագնաց Վիտալի Լոմովը։ Ժամանելով Սվանեթ՝ խումբը իջևանում է Լոմովի ընկեր տեղացի Վիսսարիոնի մոտ։ Վերջինիս ավագ տղան ևս լեռնագնաց էր եղել և մահացել էր Օր-Տաու լեռը բարձրանալիս։ Վերելքից առաջ Վիսսարիոնը խնդրում է Լոմովին գտնել որդու դին, որը 1 տարի առաջ էր վախճանվել։ Խումբը կիսվում է երկու մասի՝ երկու հոգի մնում է լեռան ստորոտին, իսկ չորսը բարձրանում են։ Ստորոտին մնում է խմբի հետ կապը պահող Վոլոդյան և բժիշկ Լարիսան։ Վոլոդյան հաղորդագրություն է ստանում, որ մոտենում է ցիկլոն և հայտնում է ընկերներին դրա մասին, բայց հաղորդագրությունը ստացած լեռնագնացը չի հայտնում խմբին արհավիրքի մասին։ Խումբը հասնում է լեռան գագաթին, սակայն վերադարձի ճանապարհին նրանք ընկնում են ցիկլոնի մեջ։ Նրանցից մեկը շանթահարվում է, իսկ մյուսը ժամանակավոր կորցնում է տեսողությունը (ձյան պատճառով)։ Խմբի ղեկավարը ստիպված է լինում միայնակ վերադառնալ ճամբար։ Բարեբախտաբար բոլորը փրկվում են և վերադառնում են տուն։

Դերասաններ խմբագրել

  • Վլադիմիր Վիսոցկի (ռուս. Владимир Высоцкий) - Վոլոդյա
  • Լարիսա Լուժինա (ռուս. Лариса Лужина) - Լարիսա
  • Գեորգի Կուլբուշ (ռուս. Георгий Кульбуш) - Լոմով
  • Գենադի Ոռոպաև (ռուս. Геннадий Воропаев) - Գենադի
  • Մարգարիտա Կոշելևա (ռուս. Маргарита Кошелева) - Ռիտա
  • Ալեքսադր Ֆադեև (ռուս. Александр Фадеев) - Նիկիտին
  • Բուխութի Զակարիաձե (ռուս. Бухути Закариадзе) - Վիսսարիոն

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմը հայտի է իր երգերով/երաժշտությամբ։ Երգերի հեղինակն ու կատարողն է հանրահայտ պոետ և կատարող Վլադիմիր Վիսոցկին։ Ֆիլմում հնչում են Վիսոցկու հետևյալ երգերը ՝

  • «Песня о друге» Երգ ընկերոջ մասին
  • «Свои обиды каждый человек…» Ամեն մարդ իր վիրավորանքները...
  • Вершина («Здесь вам не равнина, здесь климат иной…») Գագաթ
  • Баллада об альпийских стрелках («Мерцал закат, как блеск клинка…») Բալլադ ալպիական հրաձիգների մասին
  • Прощание с горами Հրաժեշտ լեռների հետ

Ծանոթագրություններ խմբագրել