Ուինյարդ (անգլ.՝ Wynyard), քաղաք, որը գտնվում է Սասկաչևան նահանգում՝ Կանադայում։

Բնակավայր
Ուինյարդ
ԵրկիրԿանադա Կանադա
Հիմնադրված է1905 թ.
Մակերես5,29 կմ²
ԲԾՄ551±1 մետր
Բնակչություն1767 մարդ (2011)
Հեռախոսային կոդ306
Փոստային դասիչS0A 4T0
Պաշտոնական կայքtown.wynyard.sk.ca
Ուինյարդ (Կանադա)##
Ուինյարդ (Կանադա)

Երթևեկություն, կլիմա խմբագրել

Քաղաքամասի հարավային մասով է անցնում «Yellowhead» խճուղին (տեղամաս, որը կոչվում է Խճուղի 16), հյուսիսային մասով՝ Խճուղի 640։ Օդային հաղորդակցությունը ապահովում է «Wynyard/W. B. Needham Field Aerodrome» օդանավակայանը (մեկ ասֆալտապատ շերտաձողի երկարությունը 915 մետր է), գտնվում է քաղաքից չորս կիլոմետր հեռավորության վրա[1]։ Քաղաքի հյուսիսային մասում է գտնվում Կանադական Խաղաղօվկիանոսյան երկաթուղու ճյուղը։

Համաձայն օդերևութաբանական դիտարկումների 1971 թվականից մինչև 2000 թվականը, օդի առավելագույն ջերմաստիճանը Ուինյարդում կազմել է 38,5°С, նվազագույնը՝ -46,7°С, միջին օրականը՝ 1,9°С։ Միջինում տարեկան տեղումների քանակը 415 մմ է, ամենախոնավ ամիսը հունիսն է՝ 75 մմ, ամենաչոր ամիսը փետրվարն է՝ 13 մմ[2][3]։

Պատմություն խմբագրել

«Vatnabyyður» անվանմամբ բնակավայրը հիմնադրվել է 1905 թվականին՝ Իսլանդիայի գաղթականների կողմից[4][5][6]։ 1909 թվականին այստեղ է հասել Կանադական Խաղաղօվկիանոսյան երկաթուղու ճյուղը, և բնակավայրը փոխել է իր անունը Ուինյարդի, այդպես է եղել երկաթուղային կազմակերպության խոշոր պաշտոնյաներից մեկի ազգանունը[7]։ 1908 թվականին ավանը ստացել է «գյուղի» կարգավիճակ, իսկ 1911 թվականին՝ քաղաքի։ Իսլանդացիների ալիքից հետո այստեղ են սկսել մասայաբար տեղափոխվել ուկրաինացիները, այնուհետև ոչ մեծ չափերով տեղափոխվել են բրիտանացիները և լեհերը։

1972 թվականի օգոստոսին Ուինյարդի քաղաքապետը ստացել է նամակ Լե Մարտր դե Վեր քաղաքի քաղաքապետից, ով հաղորդում էր, որ Կանադայի Թագավորական ռազմաօդային ուժերի սեժանտը՝ Պիտեր Դմիտրուկը (1920-1943), ով զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մարտնչել է ֆրանսիական «Դիմադրության շարժում» ընդդիմության կազմում, թաղված է իրենց քաղաքի գերեզմանոցում, ոչ միայն հասարակ անուն է պատերազմի հուշամատյանում, այլ Երկրորդ համաշխարհային պատերազմի իրական հերոս է, և այդ պատճառով քաղաքապետը առաջարկում է մեծարել այդ կանադացի զինվորին՝ եղբայր դարձնելով իրենց երկու քաղաքները։ Պիտերը պատերազմի է գնացել Ուիլյանդից։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Ուինյարդից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք և 12 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվում է Քուիլլ լճերը, մեծ գետը Բիգ Քուիլլն է, Կանադայի խոշորագույն աղի լիճն է,
  • Ֆրանկ Կամերոնի թանգարան,
  • 9-լուսնային գոլֆ ակումբ,
  • Լողավազան և համաժամանակյա լողի սեփական թիմ, բացի դրանցից ունի սեփական բեյսբոլի և հոկեյի թիմ,
  • Wynyard station (Saskatchewan) (կառուցվել է 1909 թվականին)[8],
  • Եկեղեցի (կառուցվել է 1921 թվականին)[9],
  • Դատարանի շենք (կառուցվել է 1927 թվականին)[10]։

Ժողովրդագրություն խմբագրել

2006 թվական

Համաձայն 2006 թվականի բնակչության մարդահամարը Ուինյարդում ապրում է 1744 մարդ (9,1 % քիչ քան հինգ տարի առաջ), այդ թվում շուրջ[11] 825 արական սեռի ներկայացուցիչ և 920՝ իգական։ Միջին տարիքը 46-ն է (42,3 տարի տղամարդկանց համար և 50,3 տարի կանանց համար), շուրջ 355 մարդ 20 տարեկանից փոքր է և 225 մարդ՝ 80 տարեկանից մեծ։ Եղել են 850 մասնավոր շինություններ մշտապես ապրող սեփականատերերի հետ։ Միջին եկամուտը կազմում է մեկ տարում 24 815 դոլար։ 15 տարեկանից բարձր 1490 բնակիչների հարցումը ցույց է տվել, որ շուրջ 410 մարդ ամուսնացած չէ և չի եղել, շուրջ 680 մարդ ամուսնացած է և ապրում է համատեղ, շուրջ 55 մարդ ամուսնացած է, բայց ապրում է առանձին, շուրջ 85 մարդ ամուսանալուծված է և շուրջ 255 մարդ այրի է[12]։

2011 թվական

Համաձայն 2011 թվականի բնակչության մարդահամարը Ուինյարդում ապրում է 1767 մարդ (1,3 % ավելի, քան հինգ տարի առաջ), միջին տարիքը 46,9-ն է (43,8 տարի տղամարդկանց համար և 50,5 տարի կանանց համար), շուրջ 370 մարդ 20 տարեկանից փոքր է և շուրջ 210 մարդ 80 տարեկանից մեծ է։ Եղել են 843 մասնավոր շինություններ մշտապես ապրող սեփականատերերի հետ։ 15 տարեկանից բարձր 1480 բնակիչների հարցումը ցույց է տվել, որ շուրջ 295 մարդ ամուսնացած չէ և չի եղել, շուրջ 710 մարդ ամուսնացած է և ապրում է համատեղ, շուրջ 35 մարդ ամուսնացած է, բայց ապրում է առանձին, շուրջ 80 մարդ ամուսանալուծված է և շուրջ 215 մարդ այրի է[13][14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wynyard Memorial Airport Արխիվացված 2015-07-03 Wayback Machine (անգլ.) на сайте quill-lakes.com
  2. Canadian Climate Normals 1971—2000 Station Data (անգլ.) (ֆր.) на сайте climate.weather.gc.ca
  3. Климат Уиньярда (անգլ.) на сайте weatherbase.com
  4. Vatnabyggd: An Icelandic Settlement in Saskatchewan Արխիվացված 2015-07-05 Wayback Machine (անգլ.) на сайте virtualmuseum.ca
  5. The Emigration from Iceland to N-America Արխիվացված 2014-01-15 Wayback Machine (անգլ.) на сайте halfdan.is
  6. Icelandic — Genealogy and Family History (անգլ.) (ֆր.) на сайте bac-lac.gc.ca
  7. История городка Արխիվացված 2015-07-03 Wayback Machine (անգլ.) на его официальном сайте
  8. Железнодорожная станция Уиньярда (անգլ.) на сайте historicplaces.ca
  9. Церковь Уиньярда (անգլ.) на сайте historicplaces.ca
  10. Здание суда Уиньярда (անգլ.) на сайте historicplaces.ca
  11. В данной таблице(չաշխատող հղում) многие числа даны с округлением до пяти.
  12. Перепись населения Канады-2006(չաշխատող հղում) (անգլ.) на сайте statcan.ca
  13. Перепись населения Канады-2011 (անգլ.) на сайте statcan.gc.ca
  14. Перепись населения Канады-2011 — National Household Survey (անգլ.) на сайте statcan.gc.ca

Արտաքին հղումներ խմբագրել