Ուիլյամ Քոքս (անգլ.՝ William Cox, ապրիլի 1, 1936(1936-04-01), Հոբարթ, Ավստրալիա), ավստրալիացի իրավաբան և քաղաքական գործիչ, Թասմանիա նահանգի 26-րդ նահանգապետը (2004–2008)[2]։

Ուիլյամ Քոքս
Ծնվել էապրիլի 1, 1936(1936-04-01) (88 տարեկան)
ԾննդավայրՀոբարթ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունԹասմանիայի համալսարան, Xavier College? և St Virgil's College?
Մասնագիտությունդատավոր
Զբաղեցրած պաշտոններGovernor of Tasmania?
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ուիլյամ Քոքսը ծնվել է 1936 թվականի ապրիլի 1-ին Հոբարթում։

Թասմանիայի համալսարանն ավարտելուց հետո 1960 թվականից աշխատել է որպես փաստաբան, 1961-1976 թվականներին՝ «Dobson, Mitchell & Allport» ընկերությունում։ 1976 թվականին նշանակվել է դատավոր, իսկ 1978 թվականին դարձել է թագավորական փաստաբան։

1982 թվականին Քոքսը դարձել է Թասմանիայի Գերագույն դատարանի անդամ, իսկ 1995-2004 թվականներին՝ նրա նախագահը։ 1996 թվականին մասնակցել է Մարտին Բրայանտի դատավարությանը, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման` Պորտ Արթուրում 35 մարդու սպանության համար[3][4]։

2004 թվականի օգոստոսին Թասմանիայի նահանգապետ Ռիչարդ Բաթլերը հրաժարականից հետո Ուիլյամ Քոքսը նշանակվել է նահանգապետի պաշտոնակատար, իսկ հետո, 2004 թվականի դեկտեմբերի 15-ից՝ նահանգապետ։ Նա այդ պաշտոնում աշխատել մինչև 2008 թվականը[5][6]։

1999 թվականի հունիսին Ուիլյամ Քոքսն արժանացել է Ավստրալիայի շքանշանի ասպետի կոչման։ Նա նաև պարգևատրվել է Թասմանիայի թագավորական գնդի կողմից՝ Վիետնամում ծառայություն համար[2][7]։

Ուիլյամ Քոքսը և նրա կինը՝ Ջոսելինը, ունեն երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Australian Honours Search Facility
  2. 2,0 2,1 «The Hon William John Ellis Cox, AC, RFD, ED (1995—2004)» (անգլերեն). Supreme Court of Tasmania - www.supremecourt.tas.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 01.12.2014-ին.
  3. «New governor is a break with the past» (HTML) (անգլերեն). The Age — www.theage.com.au. 18 ноября 2004. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 01.12.2014-ին.
  4. «A man rejecting his mother and the world» (HTML) (անգլերեն). The Sydney Morning Herald — www.smh.com.au. 26 апреля 2009. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 01.12.2014-ին.
  5. «Previous Governors and Lieutenant-Governors of Tasmania» (անգլերեն). Office of the Governor — www.govhouse.tas.gov.au. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  6. «Cox, William John Ellis, Companion of the Order of Australia» (անգլերեն). www.itsanhonour.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 01.12.2014-ին.
  7. «The Patron of Bethlehem House is The Honourable William Cox AC, RFD, ED, QC» (անգլերեն). www.bethlehemhouse.org.au. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.