Ուեյն (հեռուստասերիալ)

հեռուստասերիալ
(Վերահղված է Ուէյն (հեռուստասերիալ)ից)

«Ուեյն» (անգլ.՝ Wayne), ամերիկյան հեռուստասերիալ կատակերգության տարրերով։ Հիմնական սյուժեն պտտվում է մի պատանու շուրջ, ով մի աղջկա հետ, որին սիրում էր, մոտոցիկլետով ճանապարհ է ընկնում, որպեսզի վերադարձնի այն ավտոմեքենան, որը գողացել էին հանգուցյալ հորից։ Սերիալը թողարկվել է 2019 թվականի հունվարի 16-ին YouTube Premium-ում։ Սերիալի հեղինակը Շոն Սիմմոնսն է։ Գլխավոր դերերում խաղում են Մարկ Մակկեննան, Սիերա Բրավոն և Ջոշուա Ուիլյամսը։

Ուեյն
Ժանրէքշն սերիալ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
Նկարահանման վայրՕնտարիո և Տորոնտո
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ10
Էկրաններին էհունվարի 16, 2019-ից
ՀեռուստաալիքYouTube Premium

2019 թվականի օգոստոսի 16-ին սերիալը չեղարկվել է[1]։

Դեպքերի վայրը խմբագրել

Սերիալի դեպքերը տեղի են ունենում Բրոքթոն քաղաքում (Մասաչուսեթս նահանգ)։ Գլխավոր հերոսը և աղջիկը՝ Դել անունով, մեկնում են հեռավոր ճամփորդության, որպեսզի վերադարձնեն գողացված Pontiac Trans Am 2019 թվականի ավտոմեքենան, որը ժամանակին պատկանել էր գլխավոր հերոսի հանգուցյալ հորը։ Ուեյնը և Դելը միասին դիմակայում էին աշխարհի դժվարությունները։

Դերերում խմբագրել

Գլխավոր խմբագրել

  • Մարկ Մակկեննա՝ Ուեյն, պատանի, ով ցանկանում էր վերադարձնել իր հանգուցյալ հոր գողացված ավտոմեքենան
  • Սիերա Բրավո՝ Դել, աշակերտուհի Բրոքթոնից, ում սիրահարվում է Ուեյնը
  • Ջոշուա Ուիլյամս՝ Օռլանդո, Ուեյնի դասընկերն ու լավ ընկերը

Երկրորդական խմբագրել

  • Դին ՈՒինտերս - Դեկի հայրը
  • Ստիվեն Կիրին - սերժանտ Ջելլեր
  • Ջեյմս Էռլ - ոստիկան Ջեյ Ջեմս
  • Ջոն Շամպան - Կառլ, Դելի երկվորյակ եղբայրներից մեկը
  • Ջեյմի Շամպան - Տեդդի, Դելի երկրորդ երկվորյակ եղբայրը
  • Մայք Օ Մելլի - Կոուլ, դպրոցի տնօրենը
  • Ֆրանչեսկո Անտոնիո - Ռեջի, Ուեյնի խորթ եղբայրը
  • Կերկ Ուորդ - Քալվին, Ուեյնի խորթ հայրը
  • Միքաելա Ուոտկինս - Մորին, Ուեյնի մայրը
  • Պատրիկ Գալլախեր - Էռնանդես
  • Շոն Պատրիկ Դոլան - Դարրեն
  • Տոմաս Միտչելլ Բարնետ - Սկոթթ
  • Մաքսվելլ Մակկեյբ-Լոկոս - Էրիկ
  • Օդեսսա Էդլոն - Տրիշ
  • Զոե դե ԳրանդՄեզոն - Ջենի
  • Հարրիսոն Տաններ - Ստիկ
  • Ակիլ Ջուլիեն - Ջիլլ
  • Ջեք Ֆոլի - Օրանդ

Այլ խմբագրել

  • Ռեյ Մակկիննոն - Մոծ-Ուեյն, Ուեյնի հայրը
  • Տիո Խորն - Կիռա
  • Նիկ Սորինո - Ջեյմի
  • Տորրի Ուեբստեր - Էմմա
  • Էբիգեյլ Սպենսեր - Դոննա, Դելի մայրը
  • Էռնի Գրյունալդ - դպրոցի տնօրենի տեղակալ
  • Բիլլի Լեյք - շերիֆ
  • Պեյտոն Մայեր - Բրեդլի Պեյտոն
  • Պեդրո Միգել Արսե - գանձապահ
  • Դերկ Թելեր - Քոնան-Վարվար
  • Կևին Անշար - սերժանտ Ռենդալլ

Սերիաներ խմբագրել

Սերիա 1 խմբագրել

Ուեյն, բռնկուն պատանի, ով ապրում էր Բրոքթոն քաղաքում։ Երբ նրա տան դիմաց հայտնվում է Դելը, ով վաճառում էր թխվածքաբլիթներ, նա անմիջապես սիրահարվում է նրան։ Որոշ ժամանակ անց Դելի հայրը և երկվորյակ մեծ եղբայրները հարձակվում են Ուեյնի վրա և դաժանորեն ծեծում։ Ուեյնի հայրը մահանում է քաղցկեղից, և Ուեյնը այրում է իր տունը հոր դիակի հետ միասին, որից հետո մեկնում է Դելի մոտ։ Նա նրան իր հետ տանում է Ֆլորիդա, որտեղ գտնվում էր իր հորից գողացված մեքենան։ Դելի տան անդամները կրկին հարձակվում են Ուեյնի վրա, բայց նրան հաջողվում է պաշտպանվել։

Սերիա 2 խմբագրել

Երբ պարզվում է, որ Ուեյնը չունի տան հասցե, Դելին կասկածանքների մեջ է հայտնվում։ Անհրաժեշտության համար նա գնում է ավտոբուսի տոմս դեպի Լոս Անջելես։ Նա նաև ներգրավվում է կռվի մեջ կոկաինի սիրահար Տեյսի հետ, որից հետո հաշտվում է նրա հետ։ Ուեյնը, համոզված լինելով, որ Դելը հեռացել է իրենից, վերադառնում է իրենց կայանատեղի։ Երկու պատանիների հետ զրույցից հետո, որոնք փորձում էին գողանալ նրա իրերը, Ուեյնը փորձում է նրանց օգնությամբ գտնել Դելին, սակայն նրան բռնում են Կիրան և Ջեյմին։ Տրեյսիի միջոցով Դելը հասնում է Ուեյնին օգնության և նրանք շարունակում են ճանապարհը։ Այդ ժամանակ Ուեյնի մտերիմ ընկերը` Օռլանդոն՝ նրանց դպրոցի տնօրենը, Դելի հայրը և եղբայրները, ինչպես նաև երկու ոստիկաններ Բրոքթոն(սերժանտ Ջելլերը և ոստիկան Ջեյը) գնում են Ուեյնի և Դելի հետքերով։

Սերիա 3 խմբագրել

Ուեյնը և Դելը պատսպարվում են հյուրանոցում և որոշ ժամանակ անց հայտնվում են զվարճացող ուսանողների շրջապատում, որոնք արձակուրդի մեջ էին։ Նրանք փախչում են ոստիկաններից և պարզում, որ նրանց ամբողջ գումարը գողացված է։ Այդ ժամանակ Օռլանդոն պարզում է, որ Դելի հայրը և եղբայրները պատրաստվում են սպանել Ուեյնին, և կարողանում է համոզել դպրոցի տնօրենին օգնել իրեն գտնել Ուեյնին։

Սերիա 4 խմբագրել

Ուեյնը և Դելը փորձում են գումար աշխատել։ Ուեյնը սկսում է աշխատել շինարարությունում, իսկ Դելը հին իրերի խանութում կարողանույմ է վաճառել իր իրերի մի մասը։ Ուեյնը պարզում է, որ իր գործատուն պատրաստվում է արտաքսել մեքսիկացի աշխատողներին, որպեսզի չվճարի գումար, հարձակվում է նրա վրա և մեխում է նրան միկրոավտոբուսին։ Դելը հանդիպելով մի կնոջ, ով կորցրել էր իր ամուսնուն և հասկանում է, որ նրանք պետք է գնան Ուեյնին փրկելու։ Կառլը և Տեդդին տոնում են իրենց ծննդյան օրը, երբ նրանց հայրը արբած պարկած էր։ Նրանք հասկանում են, որ նա վատ է վերաբերվում նրանց հետ և պատրաստվում են ծեծել նրան, բայց ստանում են շնորհավորանքներով ձայնային հաղորդագրություն Դելից և որոշում են հետաձգել հարցի լուծումը հոր հետ և կենտրոնանալ Դելի որոնումների վրա։

Սերիա 5 խմբագրել

Այս սերիայում պատմվում է Դելի կյանքը նախքան Ուեյնի հետ ծանոթանալը։ Դելի մայրը խաբեբա էր ինչը թույլ չէր տալիս նրան ամբողջովին ներգրարվել դպրոցական միջավայրի մեջ։ Հայրը և մայրը օգնում էին նրան անկախ ընտանեկան խնդիրներից և տարաձայնություններից։ Երբ Դելի մայրը մահանում է հերոինի մեծ չափաբաժնի օգտագործումից, հայրը սկսում է շատ խմել, եղբայրները դառնում են ավելի կոպիտ, իսկ Դելը չափազանց լկտի։

Սերիա 6 խմբագրել

Ջորջիա նահանգում Դելին ծանոթանում է նոր դեռահասների հետ, որոնք նրան և Ուեյնին հրավիրում են իրենց դպրոցի խնջույքի։ Մինչ նրանց պատրաստվելը Ուեյնը գտնում է տոմսը, որը գնել էր Դելը Ուեյնից հեռանալու նպատակով։ Որոշելով, որ պետք չե թողնել Դելին նա մնում է խնջույքին, որտեղ էլ նրանք հաշտվում են։ Նրանք առանձնանում են, բայց հայտնվում է Դելի հայրը և հարձակվում Ուեյնի վրա։ Սակայն խնջույքի մասնակիցները օգնում են Ուեյնին և նա Դելի հետ փրկվում է։

Սերիա 7 խմբագրել

Խնջույքի վեճից հետո Ուեյնը հրաժարվում է գնալ հիվանդանոց և Դելի ընկերուհիները համոզում են նրան ընդունել դեղահաբեր։ Լուրերից Ուեյնը իմանում է, որ Դելի հայրը մահանում է հիվանդանոցում, և տեղեկացնում է նրան այդ մասին։ Դելը խնդրում է նրան ուղեկցել հիվանդանոցում հոր մոտ։ Իրականում դա ծուղակ էր, ոստիկանների կողմից, բայց Դելը մեկ է ցանկանում էր տեսնել հորը։ Ուեյնը ատում էր հիվանդանոցներում իր հոր հետ տեղի ունեցածի պատճառով, բայց համաձայնում է։ Նրանք համբուրվում են դիահերձարանում, որից հետո Դելը այցելում է հորը։ Նա բերում է նրան ալկոհոլ և հայտնում, որ հեռանում է։ Հիվանդանոցում Ոէյնը և Դելը հանդիպում են սերժանտ Ջելլերին։ Նրանց հաջողվում է փախչել նրանից, և նա ավելի է համոզվում նրանում, որ պետք է նրանց գտնի։

Սերիա 8 խմբագրել

Ի վերջո Ուեյնը և Դելը հասնում են Օկալա քաղաք և գտնում Ուեյնի հոր մեքենան։ Ուեյնը գնում է հետքերով և անսպասելիորեն հանդիպում է իր մոր հետ և ծանոթանում իր խորթ եղբոր Ռեջիի հետ և խորթ հոր՝ Քալվինի։ Այն ժամանակ, երբ Ուեյնը փորձում է մտերմանալ մոր հետ, Դելը զգուշացնում է նրան, որ նա կթողնի նրան, ինչպես արդեն արել էր անցյալում։ Ուեյնը հիշեցնում է գնված ավտոբուսի տոմսի մասին և Դելը հասկանում է, որ եկել է այն պահը, որի համար նա գնել էր այդ տոմսը։ Այդ ժամանակ Օռլանդը և դպրոցի տնօրենը այցելում են ակումբ, քանի որ դա միակ վայրն էր, որտեղ նրանք կարող էին ուտել օրվա ուշ ժամին։

Սերիա 9 խմբագրել

Դելը թողնում է Ուեյնին և մնում է ինքն իր հույսին։ Ուեյնի մայրը ասում է նրան, որ նա պետք է հեռանա։ Ուեյնը զայրացած պատրաստվում է վերադարձնել իր հոր մեքենան և գտնել Դելին։ Քելվինը և Ռեջին բռնում և կապում են նրան։ Նրանք փորձում էին հասկանալ ինչպես գտնել Ուեյնին և Դելին։ Նրանք հանդիպում են Դելին կայարանում։ Դելը և Օռլանդոն ընկերանում են, և Օռլանդոն պատմում է ինչպես է ընկերացել Ուեյնի հետ։ Ուեյնը խնդրել էր Օռլանդոյին օգնել լուծել մի խումբ տղաների հետ խնդիրը, որոնք շորթում էին գումար մի աղջկանից, սպառնալով տարածել ինչ-որ տեսանյութեր։ Երբ Դելը հարցրեց, թե ինչ է եղել այդ տեսանյութերում Օռլանդոն պատասխանեց, որ այնտեղ հերոին օգտագործող մի կին էր։ Այդ ճանապարհով բացահայտվում է, որ Դելը այն աղջիկն էր, որին փորձում էր օգնել Ուեյնը դեռ շատ վաղուց։ Նա որոշում է փրկել Ուեյնին Օռլանդոյի և տնօրենի օգնությամբ։ Սերժանտ Ջելլերը և Ջեյը գտնում են Ուեյնին։ Բաացահայտվում է, որ Ջեյլլերը նստել է Թաիլանդում գտնվող բանտում համասեռամոլության պատճառով և նա ստիպված է եղել սովորել մարտարվեստ։ Մենամարտում նա հաղթում է Քալվինին, ազատում է Ուեյնին և ձերբակալում է նրան։

Սերիա 10 խմբագրել

Օկալա քաղաքի ոստիկանական բաժանմունքում սերժանտ Ջեյլերը բացատրում է Ուեյնին, որ նա սխալ է վարվել և Դելը իրականում նրան պետք է։ Դելը Ուեյնի մորից իմանում է,որ նա բաժանմունքում է։ Սերժանտ Ջելլերը ստանում է կանչ և մեկնում դեպքի վայր։ Ռեջին գալիս է բաժանմունք, որպեսզի վերցնի ավտոմեքենայի բալանիները և հարձակվում է բաժանմունքում մնացած միակ ոստիկանի վրա։ Տեսնելով Ուեյնին նա հարձակվում է նրա վրա։ Նրանք կռվում են, որի արդյունքում Ուեյնի վրա է ընգնում չհրկիզվող պահարանը։ Ռեջին պատրաստվում էր սպանել Ուեյնին, սակայն հայտնվում է Դելը և Ուեյնի հետ միասին ծեծում Ռեջիին։ Նրանք նստում են մեքենան, որպեսզի Ուեյնին տեղափոխեն հիվանդանոց։ Այդ ժամանակ Ուեյնի մոր տանը Օռլանդոն և դպրոցի տնօրենը ընդունում են շան ծննդաբերությունը, որին նրանք գրեթե վրաերթի էին ենթարկում։ Սերժանտ Ջելլերը վերադառնում է բաժանմունք և ձերբակալում է Ռեջիին։ Դելը վարում է մեքենան և փորձում սեր խոստովանել Ուեյնին, բայց Ուեյնը Դելից առաջ ընկնելով խոստովանում է իր զգացունքների մասին։ Անսպասելիորեն նրանց մեքենաին է հարվածում Դելի հոր մեքենան, աղջիկը կորցնում է գիտակցությունը։ Դելի հայրը և եղբայրները վերցնում են աղջկան իրենց հետ թողնելով Ուեյնին միայնակ մահամերձ ընկած հատակին, ով փորձում էր ցանկացած գնով հասնել Դելի վզնոցին։ Որոշ ժամանակ անց նրան հայտաբերում է շտապօնության մեքենան։ Հետագայում Ուեյնին նետում են բանտ, իսկ միակ բանը, որ նրան մոտ էր պահում Դելին այդ ժամանակ, դա նրա վզնոցն էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Series 'Step Up: High Water' & 'Wayne', Pilot 'Dark Cargo' Seek New Homes As YouTube Steps Up Scripted Pullback». Deadline Hollywood. 2019 թ․ օգոստոսի 16.