Ուզի Ֆոգելման
Ուզի Ֆոգելման (եբրայերեն՝ עוזי פוגלמן, հոկտեմբերի 6, 1954, Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի իրավաբան, Իսրայելի Գերագույն դատարանի դատավոր (2009 թվականի հոկտեմբերից)[1]։
Ուզի Ֆոգելման եբրայերեն՝ עוזי פוגלמן | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1954 (69 տարեկան) |
Ծննդավայր | Թել Ավիվ, Իսրայել |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թել Ավիվի համալսարան, Երուսաղեմի հրեական համալսարան և Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ |
Մասնագիտություն | դատավոր |
Զբաղեցրած պաշտոններ | Justice of the Supreme Court of Israel? և Israeli Central Elections Committee Chairperson? |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ուզի Ֆոգելմանը ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 6-ին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում։ Ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում (1972-1975)։ 1979 թվականին ավարտել է Թել Ավիվի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, հաջորդ տարի իրավունք է ստացել զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ Անցել է իրավաբանական պրակտիկա՝ իսրայելցի իրավաբան Դորիտ Բեյնիշի ղեկավարությամբ[2]։
1985 թվականին մագիստրոսի աստիճան է ստացել Երուսաղեմի համալսարանում[1]։
2000 թվականի նոյեմբերին նշանակվել է Թել Ավիվի շրջանային դատարանի դատավոր։ 2007 թվականի ապրիլին դարձել Է Գերագույն դատարանի դատավորի պաշտոնակատար, այդ պաշտոնում մնացել է մեկ տարի։ 2009 թվականին ընտրվել է Իսրայելի Գերագույն դատարանի մշտական անդամ։ Նրա նշանակմանը դեմ է հանդես եկել Քնեսեթի պատգամավոր Միխայել Բեն-Արին, որը մատնանշել է Գերագույն դատարանի նախագահ Դորիտ Բեյնիշի և Ֆոգելմանի միջև վաղեմի գործնական կապերը։ Սակայն արդարադատության նախարար Յաակով Նեեմանը աջակցել է Ֆոգելմանին[2]։ Պաշտոնը ստանձնել է 2009 թվականի հոկտեմբերին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «השופט עוזי פוגלמן» (եբրայերեն)։ Сайт судебной власти Израиля։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-11-ին։ Վերցված է 2012-02-20
- ↑ 2,0 2,1 «Министр юстиции Нееман поддержал президента БАГАЦа Бейниш»։ 7 канал։ 2009-07-31։ Վերցված է 2012-02-20(չաշխատող հղում)