Ուելսի պահպանված կոմսություններ

Ուելսի պահպանված կոմսություններ` Ուելսի այն տարածքներն են, որոնք ներկայումս օգտագործվում են Ուելսի գեներալ լեյտենանտի և բարձրագույն դատավորի պաշտոնավարման հանդիսավոր արարողակարգային նպատակներով։ Դրանք հիմնված են 1972 թվականի Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն ստեղծված կոմսությունների վրա, որոնք օգտագործվել են ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, այնպես և այլ նպատակներով 1974-1996 թվականներին ընկած ժամանակահատվածում։

Օգտագործում խմբագրել

1994 թվականի ( Ուելս) Տեղական ինքնակառավարման մասին օրենքը վերացրեց 1972 թվականին Տեղական ինքնակառավարման մասին օրենքով ստեղծված ութ հանդիսավոր կոմսությունները։ Այնուամենայնիվ, այն առաջ բերեց պահպանված կոմսությունների մասին գաղափարը՝ ելնելով վերջիններիս տարածքներից, որոնք կծառայեն այնպիսի նպատակների համար, ինչպիսիններից է, օրինակ՝ գեներալ լեյտենանտությունը։ Նմանօրինակ գործածությունն ամրապնդվեց 1997 թվականի գեներալ լեյտենանտների մասին օերքով[1]։

Արդեն օրենքի ուժ ստացած որոշ օրենսդրական ակտեր փոփոխություններ են կրել՝ դրանց հղում կատարելով․ 2011 թվականի փետրվարի 16-ի դրությամբ, միակ պահապանված կոմսությունների դեռևս գործող դրույթները հետևյալներն են[2]՝

  • Շերիֆների մասին օրենք` 1887 թվական (c. 55) - այն շրջանները, որոնք նշանակում են Գերագույն շերիֆներ, կոչվում են պահպանված կոմսություններ։
  • Պաշտպանական մասին օրենք՝ 1842 թվական (c. 94), (Defence Act 1842 (c. 94)) ՝ - Լեյտենանտներն են, որ նշանակված են պահպանված կոմսություններում։
  • Ծովային ձկնորսության (խեցեմորթ) մասին օրենք 1967 ( 83) (Sea Fisheries (Shellfish) Act 1967 (c. 83))- հարմար ծովափնյա վայրերը համարվում են պահպանված կոմսությունների կազմի մաս։

Սահմանային փոփոխություններ խմբագրել

Պահպանված կոմսություններն ի սկզբանե գրեթե նույնական էին 1974–96 թվականների կոմսություններին՝ բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների սահմանային փոփոխություններին համահունչ մի քանի աննշան փոփոխությունների. Խանդրաեդա ըն Մոխնան, Խանսիլին և Լանգեդուին վայրերը տեղափոխվել են Քլուիդից Պոուիս, Ուիքը, Ուինին և Պենթիրխը՝ Միջին Գլամորգանից Հարավային Գլամորգան։ Այնուամենայնիվ, այնտեղ գոյություն ունեին տեղական ինքնկառավարման երկու մարմիններ՝ Կաերֆիլլի և Կոունի՝ բաժանված պահպանված կոմսությունների միջև։

Ուելսի տեղական ինքնակառավարման մարմինների Սահմանային հանձնաժողովին Ուելսի Ազգային ժողովը հանձնարարել է 2002 թվականի մարտի 11-ին հանձն առնել իրականացնել պահպանված սահմանների վերանայումը։ Իրենց վերջնական առաջարկներում Կաերֆիլլիի տեղական ինքնակառավարման մարմնի մի մասը, որը գտնվում էր Միջին Գլամորգանում, պետք է լիներ Գուենթի, ինչպես նաև Քոնուիի տեղական ինքնակառավարման մարմինների մի մասը, որոնք գտնվում էին Գուինետում էր, պետք է մասը կազմեին Քլուիդի։ Միջին Գլամորգանի և Հարավային Գլամորգանի սահմանը նույնպես պետք է վերափոխվեր, որպեսզի արտացոլեր տեղական ինքնակառավարման սահմանային փոքր փոփոխությունները[2]։ Ժողովն ընդունեց վերոնշյալ առաջարկներն այնպես, որ 2003 թվականի ապրիլի 2-ից սկսած յուրաքանչյուր պահպանված վարչաշրջան ընդգրկում էր տեղական ինքնակառավարման մեկ և հինգ ամբողջական շրջաններ[3]։

Արևմտյան Գլամերգանիի և Պոուիսի սահմանը հետագայում փոփոխվեց 2005 թվականի ապրիլի 1-ին` Յստալիֆերայի և Ըստրագնլայզի սահմանային փոփոխությունների արդյունքում[4]

Միջին Գլամորգանի և Պոուիսի միջև սահմանը հետագայում փոփոխվեց 2010 թվականի ապրիլի 1-ին՝ արտացոլելու 2009 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարված սահմանային փոփոխությունները Վանյոր, Մերթիր Թիդվիլի տարածքների շրջակայքում[5]։

Ցուցակ խմբագրել

Ստորև ներկայացված բնակչության թվերը Ազգային վիճակագրության գրասենյակի 2007 թվականի կիսամյակի գնահատականներն են, որոնց միավորման կազմում են միացյալ իշխանության տարածքային թվերն՝ ըստ իրենց պահպանված կոմսությունների[6]։

Անուն Ընդգրկում է Տարածք (կմ2) Բնակչություն
Քլուիդ Քլուիդ

Դենբիշիր

Ֆլինտշիր

Ռեքսեմ

2,910 491,100
Դայվդ Կարմարտենշիր

Կերեդիգիոն

Փեմբրուկշիր

5,780 375,200
Գուենթ Բլայնահ Գուենտ

Կաերֆիլի

Մոնմուտշիր

Նյուպորտ

Տորվայն

1,553 560,500
Գուինետ Գուինետ
Անգլեսի կղզի
3,262 187,400
Միջին Գլամորգան Բրիդժենտ

Մերթֆա Թիդվիլ

Ռոնդա Կինոն Տաֆ

781 423,200
Պոուիս Պոուիս 5,196 132,000
Հարավային Գլամորգան Քարդիֆ

Գլամորգանի հովիտ

475 445,000
Արևմտյան Գլամորգան Նիտ Փորտ Թալբոտ

Սուոնսի

820 365,500

Տե՛ս նաև՝ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «23», Lieutenancies Act, UK: OPSI, 1997.
  2. 2,0 2,1 Review of Preserved County Boundaries Final Proposals, UK: Local Government Boundary Commission for Wales, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին, Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն).
  3. «Preserved Counties (Amendment to Boundaries) (Wales) Order», Legislation, UK: OPSI, 2003.
  4. «The Neath Port Talbot and Powys (Cwmtwrch) Order 2004». 2004 թ․ հոկտեմբերի 13.
  5. «The Neath Port Talbot and Powys (Cwmtwrch) Order 2004». 2004 թ․ հոկտեմբերի 13.
  6. Statistics.gov.uk Արխիվացված 2011-07-28 Wayback Machine