Որոտան (թերթ)

Հայաստանի օրաթերթ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որոտան (այլ կիրառումներ)

«Որոտան», խորհրդային և մասամբ՝ հետխորհրդային թերթ։ Առաջին անգամ Լույս է տեսել 1933 թվականին։

ԽՍՀՄ ժամանակ եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Սիսիանի շրջկոմի և ժողովրդական պատգամավորների Սիսիանի շրջանային խորհրդի օրգանը։ 1933—39 թվականներին լույս է տեսել «Սիսիանի հարվածային» անվանումով, 1946—62 թ․թ․-ին՝ «Կոմունիզմի ուղեգիր», 1962—64 թ․թ․-ին՝ «Զանգեզուր»), Սիսիանում։ Լուսաբանում էր շրջանի կուսակցական ու խորհրդային մարմինների գործունեությունը, խմբային ու խորհրդային տնտեսությունների, արդյունաբերական ձեռնարկությունների առօրյան։ Տպագրել է ակնարկներ անվանի համարվող մարդկանց մասին, պատմել է շրջանի մարզական-մշակութային իրադարձությունների մասին, զետեղել բժշկական, իրավաբանական խորհրդատվություններ, քաղաքական եւ աշխարհագրական տեղեկանքներ, լուրեր գիտության ու տեխնիկայի նորությունների վերաբերյալ։ Գործկոմների և շրջկոմների լուծարումից հետո դադարեցրել է իր տպագրական գործունեությունը։

1997 թվականին թերթը հիմնադրվել է անկախ կարգավիճակով՝ որպես «Որոտան» անկախ թերթ» ՍՊԸ։ Այն հասարակական-քաղաքական, մշակութային պարբերական է։ Ունի իր պաշտոնական կայքը։