Որոտան (բնապատմական համալիր)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որոտան (այլ կիրառումներ)

«Որոտան» բնապատմական համալիր, բնապատմական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Գտնվում է Սյունիքի մարզում՝ Որոտան գյուղի հարավարևմտյան եզրին՝ համանուն գետի աջ ու ձախ ափերին։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[1][2]։

«Որոտան» բնապատմական համալիր
Գտնվում էՍյունիքի մարզ, Որոտան գյուղի հարավարևմտյան եզրին, համանուն գետի աջ ու ձախ ափերին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին». www.arlis.am. 14 oգոստոսի 2008 թվական. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ». www.mnp.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.

Տես նաև խմբագրել